487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականն ակնկալում է ԵՄ-ի արձագանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին
19:51
07 Դեկտեմբերի 2010

Եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է ԵՄ-ի արձագանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին և ռազմական բյուջեն մեծացնելու հետեւողական քայլերին, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկոմի հետ (նստավայրը՝ Թբիլիսի) հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահը տարակուսանք հայտնեց, որ ԵՄ-ն շարունակում է որեւէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին եւ գործելաոճին։  

Կողմերը քննարկեցին նաև ԼՂ հակամարտության հարցը, որի համատեքստում հանձնաժողովի նախագահը կարևորեց ԼՂ-ում ԵՄ-ի կողմից հումանիտար ծրագրերի իրականացումը, նշելով, որ չճանաչված լինելը Արցախի ժողովրդին չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից։  Զոհրաբյանը ընդգծեց, որ միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի շատ երկրներ:

Անդրադառնալով «Արևելյան գործընկերությաննե ու կարևորելով գործընկերության ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափը` տիկին Զոհրաբյանը նշեց, որ, ցավոք, խաղի կանոնները «Արևելյան գործընկերությանե բոլոր երկրների համար չէ, որ հավասարազոր են գործում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձևաչափում Հայաստանի հետ համագործակցությունից եւ ընդգծեց Ալիեւի օրերս արած հայտարարությունը՝ Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում Զոհրաբյանը, կարևորելով Էստոնիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև եվրաինտեգրման հարցերով կնքված համագործակցության համաձայնագիրը, նշեց, որ անհրաժեշտ է  ավելի դինամիկ դարձնել նաև խորհրդարանների միջև համագործակցությունը՝ խորհրդարանական դիվանագիտության ճկուն լծակներն առավել արդյունավետ կիրառելու համար։ Հանձնաժողովի նախագահը կարևորեց այն հանգամանքը, որ Էստոնիան դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար արդեն հանել է վիզային ռեժիմը` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ընդհանուր բանակցությունները՝ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։