484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը կարծում է, որ ԼՂՀ-ն ապագայում ՄԱԿ-ի անդամ կդառնա
17:29
07 Դեկտեմբերի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղ թե ուշ ՄԱԿ-ի անդամ կդառնա, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

«ԼՂՀ-ն ճիշտ ուղով է շարժվում և վաղ թե ուշ ՄԱԿ-ի անդամ կդառնա: Ես այս անդամակցությանը մեծ նշանակություն եմ տալիս ԼՂՀ միջազգային ճանաչման տեսակետից: Դուք գիտեք, որ վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի անդամ-երկրների թիվն ավելացել է հենց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման արդյունքում», - ՀՀ խորհրդարանում երեքշաբթի ասաց Ռուստամյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ քննարկում են «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների օրինագիծը, որոնցով կարգավորվում են խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական օգնության հարցերում միջազգային իրավունքի կողմից չճանաչված սուբյեկտների, գոյացությունների հետ հարաբերությունները:

Ինչպես կարծում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, օրենքի փոփոխությունը չափազանց կարևոր քայլ է ԼՂՀ անկախության ճանաչման ճանապարհին: Ռուստամյանը նշեց, որ դա թույլ կտա նաև հակազդել ադրբեջանական քարոզարշավին:

«Այսպիսով, մենք օրենսդրորեն կարգավորում ենք ԼՂՀ-ի հետ մեր փաստացի գործող հարաբերությունները, քանի որ արդեն ունենք կնքված բազմաթիվ պայմանագրեր, Երևանում գործում է հանրապետության ներկայացուցչությունը, աշխատում է միջխորհրդարանական խումբը, ԼՂՀ նախագահը պարբերաբար այցելում է Հայաստան, հանդիպումներ են անցկացվում երկու երկրների վարչապետների միջև, իսկ Հայաստանի պետբյուջեից ԼՂՀ-ի համար վարկեր են տրամադրվում», - հիշեցրեց խորհրդարանականը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը չպետք է խուսափի ընդունել նման օրենքներ՝ ելնելով հակամարտության գոտում իրավիճակի սրման մտավախությունից:

«Ալիևը հաշվի չի առնի որևէ օրենքի կամ պայմանագրի առկայությունը: Եթե նա համոզված լինի, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, ապա կսկսի այն: Չպետք է կարծել, որ նրան կկանգնեցնեն ինչ-որ միջազգային պայմանագրերը կամ պարտավորությունները», - ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։