486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը գերիների խնդիրներով ոչ կառուցողական քաղաքականություն է վարում. աշխատանքային խմբի ղեկավար
15:00
06 Դեկտեմբերի 2010

Ադրբեջանը գերիների խնդիրներով ոչ կառուցողական քաղաքականություն է վարում, ասաց Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Ադրբեջանի համապատասխան կառույցները Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն չեն դրսևորում և կարևոր հումանիտար խնդիրներ լուծելու փոխարեն զբաղվում են քաղաքական քարոզարշավով և ակնհայտ ապատեղեկատվություն են տարածում», - ասաց Կապրիելյանը երկուշաբթի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սեմինարի ընթացքում, որը նվիրված է անհայտ կորածների ընտանիքներին աջակցությանը:

Նա նշեց, որ վերջերս Ադրբեջանի պաշտոնական անձինք ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում ավելի քան 5000 ադրբեջանցի գերի կա:

Կապրիելյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմը հստակ տվյալներ չի ներկայացնում երկրի տարածքում հայ գերիների և ռազմագերիների թվի մասին:

«Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Բաքուն Հայաստանի հետ չի համագործակցի ոչ մի հարցի կապակցությամբ մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը: Այս նշանաբանով են նրանք ղեկավարվում նաև գերիների հարցում», - ասաց նա:

Միաժամանակ Կապրիելյանը հույս հայտնեց, որ Աստանայում ձեռք բերված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունը (ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման մասին) կնպաստի Հայաստանի գերիների վերադարձին:

Նրա կարծիքով՝ գերիների հարցը լուծելու համար հարկավոր է կողմերի միջև կառուցողական գործընթացներ և տեղեկատվության փոխանակում ապահովել:

«2005 թ.-ից հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 18 գերի և զոհվածների 5 մարմին, իսկ Ադրբեջանը մեզ է փոխանցել 17 գերի և 5 մարմին», - տեղեկացրեց նա:

Կապրիելյանը նաև նշեց, որ շատ դեպքեր են եղել, երբ Հայաստանն առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին է հանձնել սահմանն անօրինական հատած քաղաքացուն: Նրա կարծիքով՝ հենց բարի կամքի դրսևորումը թույլ կտա այս հարցում փոխգործակցություն զարգացնել կողմերի միջև և կնպաստի խնդրի լուծմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: