477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի հրապարակումները լուրջ հարված են ԱՄՆ արտաքին-քաղաքական դիրքերին. Կոժոկին
13:28
06 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. WikiLeaks-ի հրապարակումները լուրջ հարված են ԱՄՆ արտաքին-քաղաքական դիրքերին, կարծում է Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Եվգենի Կոժոկինը:

«Սա բացարձակապես նոր գործոն է, նման մասշտաբի հրապարակում համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ երբեք չի եղել, և իհարկե սա շատ լուրջ հարված է ԱՄՆ արտաքի-քաղաքական դիրքերին, քանի որ դիվանագիտության մեջ շատ կարևոր է վստահության գործոնը», - ասաց Կոժոկինը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ երբ գործընկերոջ հետ կոնֆիդենցիալ խոսակցություններ են ընթանում, շատ կարևոր է, որպեսզի հասկանալի լինի, որ դրանք իսկապես կոնֆիդենցիալ խոսակցություններ են:

«Իսկ դժվար ինդիրների հանգուցալուծում գտնելու համար, կոնֆիդենցիալ, գաղտնի բանակցություններն անխուսափելի են, այսպիսին է միջազգային դիվանագիտության, արտաքին քաղաքականության բնույթը», - նշեց փորձագետը:

Նա կարծում է, որ եթե այդ վստահությունը սկսի պակասել, ընդ որում՝ գերտերության նկատմամբ վստահությունը, ապա դա, իսկապես, հղի է երկարատև ճգնաժամով, իսկ «այս հրապարակումներն առաջինը չէին, սակայն հսկայական մասշտաբով էին»:

«Այնտեղ չկան ինչ-որ գերգաղտնի բաներ, սակայն այն ինչ հայտնվել է այնտեղ, արդեն շատ էական և նշանակալի է: Եվ այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ է կատարվում Միացյալ Նահանգների հետ: Կարելի է սիրել կամ չսիրել Ամերիկան, սա քաղաքական նախապատվության հարց է, սակայն այն համակարգաստեղծ երկիր է, և ԱՄՆ-ի հարաբերություններում տնտեսական, քաղաքական բնույթի կամ WikiLeaks-ի նման ճգնաժամային պահերը մտավախություն են առաջացնում համակարգի ապագայի կապակցությամբ, որի շրջանակներում մենք բոլորս ապրում ենք», - նշեց Կոժոկինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: