478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետը անհեթեթություն է համարել Հայաստանից Իրան զենքի վերաարտահանման մասին WikiLeaks-ի հրապարակումները
14:00
02 Դեկտեմբերի 2010

Հայաստանից Իրան զենքի վերաարտահանման մասին WikiLeaks-ի հրապարակումներն անհեթեթություն են, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց հայ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Իրանն ինքը կարող է զինել աշխարհի ցանկացած երկիր: Նա ունի հրազենի արտադրության հոսքագծեր, որոնք Ռուսաստանը մատակարարել էլ դեռ 90-ականներին: Իրանն ինքն ի վիճակի է նման տեսակի սպառազինություն մատակարարել ցանկացած երկրի, որը կցանկանար ստանալ իրանական արտադրության սպառազինությունների ռուսական համակարգեր», - նշեց Շաքարյանցը:

«Հերյուրանք է խոսել այն մասին, թե Հայաստանից Իրան զենքի որևէ վերաարտահանում է իրականացվել, որը հայտնվել է Իրաքում: Համոզված եմ, որ դրան ուշադրություն կդարձնեն և Իրանում, և Հայաստանում», - ավելացրեց փորձագետը:

Նրա խոսքով՝ պարզ է, որ այս դեպքում անուղղակիորեն անդրադարձ է կատարվում Ռուսաստանի շահերին, քանի որ Հայաստանի ռազմական մատակարարումների մեծ մասը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: «Այդ պատճառով այստեղ շատ են հետաքրքիր անդրկուլիսյան հարցերը», - նշեց Շաքարյանցը:

Փորձագետը WikiLeaks –ի հրապարակումները համարեց  ԱՄՆ հատուկ ծառայություններից մեկի տեղեկատվական-հետախուզական օպերացիան:

«Հրապարակումներն ունեին երկու խնդիր. առաջինը՝ երկու Կորեաներին պատերազմի մեջ ներքաշել, ցույց տալ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նկատմամբ պաշտոնական Պեկինի դիրքորոշումների երկիմաստությունը: Այս խնդիրը շատ լավ աշխատեց, երևի սկանդալ կլինի», - նշեց փորձագետը: Շաքարյանցի կարծիքով՝ երկրորդ խնդիրն ուղղված էր ցույց տալու, թե Պարսից Ծոցի որոշ ռեժիմներ խնդրում են ԱՄՆ-ին օգնել Իրանի վրա հարձակում կատարելու հարցում:

«Աշխատեց դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Սակայն ես համոզված եմ, որ չափազանց ուռճացված է Իրանից արաբական և մահմեդական Արևելքի պաշտպանների՝ Ամերիկայի և Իսրայելի դիրքորոշումը», - նշեց փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: