482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի արդարադատության նախարարը «շեղվել է թեմայից»
19:46
01 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը` արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանի գլխավորությամբ, 2010 թվականի նոյեմբերի 24-ից 27-ը գործուղվել էին Ստամբուլ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին:

Ինչպես տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը, համաժողովը չի անցել առանց ադրբեջանական սադրանքների:

«Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթով, որը ևս մատնանշեց բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը: Նախարարը հայտնեց, որ նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկներ, մասնավորապես շրջաններում, որպեսզի կրճատվեն դատապարտյալների փոխադրման հետ կապված ծախսերը: Որպես օրինակ բերվեց նաև Նախիջևանում քրեակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտությունը, որը, ըստ Նախարարի, պայմանավորված է հարևան երկրի կողմից ագրեսիա ցուցաբերելու պատճառով Նախիջևանի հետ պատշաճ կապ ապահովելու անհնարինությամբ, և որ հարևան երկիրը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը (ընդ որում, Ադրբեջանի պատվիրակության` նախօրոք ներկայացված ելույթի տեքստերի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նշված հատվածը բացակայում էր)»,- հաղորդում են նախարարություն մամուլի ծառայությունից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը հակադարձելով Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին, կոչ է արել չշեղվել կոնֆերանսի թեմաներից և նման ձևաչափի միջոցառումները չօգտագործել քաղաքական հայտարարություններ կամ ակնարկներ կատարելու համար, քանի որ երկրի անվտանգության ապահովման նպատակին ծառայող գոտիները որպես օկուպացիոն տարածքներ հայտարարելու հարցերը պետք է քննարկել համապատասխան ֆորմատով` հավատարիմ մնալով ազգային ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին և բացի դա, նման հայտարարություններ անելու համար չկան իրավական որևէ հիմնավորումներ:

Համաժողովի քննարկման ենթակա թեմաներն են եղել արդարադատության արդիականացումը երրորդ հազարամյակում, արդարադատության թափանցիկությունն ու արդյունավետությունը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ պարոն Էրոլ Ասլան Սեբեցին իր ելույթում կարևորեց համաժողովի քննարկման թեմաները, նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը կարող է կասկածի տակ դնել մասնավոր կյանքը և տեղեկատվության անձեռնմխելիությունը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը իր ելույթում նշեց, որ արդարադատության համակարգի արդիականացումը հնարավորություն կտա լայն օգտագործել դատական պրակտիկան բոլոր դատարաններում, դատական համակարգը կգործի միասնականացված և նույնական, ինչն էլ համակարգը կդարձնի առավել թափանցիկ: Համմարբերգը մատնանշեց ԵԽ անդամ երկրների դատարաններում առկա երկու խնդիր, առաջինը այն, որ դատաքննության ժամկետները չափազանց երկար են, և երկրորդը, որ դատական որոշումները ոչ միշտ է, որ արդյունավետ կատարվում են: Համմարբերգը նաև ողջունելի համարեց ԵԽ անդամ երկրներում քրեակատարողական համակարգերի անցումը արդարադատության նախարարություններին:

Իր ելույթով հանդես եկավ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահ պարոն Մաուրո Պալման, որը նշեց, որ բանտերի ծանրաբեռնվածությունը խնդիր է, որը ԵԽ-ն դեռ չի հաղթահարել: Պետք է միջոցներ ձեռնարկել կրճատելու կալանավորման ժամկետները, ինչպես նաև կալանավորում խափանման միջոցը պետք է կիրառվի հազվադեպ և միայն որպես բացառություն: Նա նշեց նաև, որ քրեակատարողական հիմնարկների թվի ավելացումը չի կարող համարվել բանտերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծման արդյունավետ միջոց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: