486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Աստանայի հայտարարությունը կնպաստի Ղարաբաղի բանակցային գործընթացի խորացմանը. հայ փորձագետ
18:58
01 Դեկտեմբերի 2010

Աստանայում ընդունված հայտարարությունը կարող է նպաստել բանակցային գործընթացի հետագա խորացմանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ովքեր մասնակցել են Աստանայի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վճռական քայլերի ժամանակը:

«ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Ղարաբաղի մասին ընդունված փաստաթուղթը սենսացիոն բնույթ չի կրում և արտացոլում ու հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մինչ այժմ կատարած աշխաատանքները», - չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆրաստյանը։

Նշելով, որ փաստաթուղթը հանգրվանային նշանակություն կունենա, նա ասաց, որ հերթական անգամ տեսանելի եղավ, որ ՄԽ-ն չի ընդունում տարածքային ամբողջականության սկզբունքի գերակշռության պահանջը, որը առաջ է քաշում Ադրբեջանը, այլև այն, որ ՄԽ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Խոսելով փաստաթղթի հիմնական դրույթների մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի համաձայնի Ղարաբաղի ինքնորոշմանը, մեծ ճնշում էր, «սակայն մենք վկա դարձանք, որ այդ ճնշումը չընդունվեց ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների կողմից»։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությունը դուրս է բերվել այլ հակամարտությունների քննարկումների շրջանակներից։

«Սա խոսում  է այն մասին, որ ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում են բացառապես այն  սկզբունքների հիման վրա, որոնք հիմնաքար են եղել Մինսկի խմբի աշխատանքներում», - ասաց նա:

Սաֆրաստյանը կարևորեց նաև Աստանայում ընդունված փաստաթղթում հակամարտող կողմերի միջև զինանադադարի ռեժիմի պահպանման  մասին կետը, «քանի որ մենք տեսանք, որ Ադրբեջանը մշտապես խախտում էր այդ ռեժիմը՝ օգտագործելով դա որպես ճնշման հերթական միջոց Մինսկի խմբի աշխատանքի վրա»։

«Սակայն հրադադարի ռեժիմի պահպանման նոր քայլերի անհրաժեշտության առանձին կետը տվյալ համատեքստում վկայում է այն մասին, որ կարգավորման խաղաղ ճանապարհն այլընտրանք չունի»,- ասաց նա։

Միաժամանակ քաղաքագետը հույս հայտնեց, որ այս փաստաթուղթը հիմք կդառնա ՄԽ համանախագահ երկրների համար, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձվի Ադրբեջանի հետ հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերին և դրան համապատասխան համարժեք գնահատական տալու համար, «ինչը, ցավոք, դեռ չկա»։
 
Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Ղարաբաղի մասին ընդունված փաստաթղթում նշված է, որ Հայաստանի 7 Ադրբեջանի նախագահները համաձայնել են, որ «եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»։ Համանախագահ երկրները հաստատել են իրենց պատրաստակամությունը սատարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ լուծումների ընդունման գործում:

Նրանք կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նոր ուժով ուշադրությունը կենտրոնացնել առկա խնդիրների լուծմանը, որոնք դեռևս Հիմնական սկզբունքներում են մնում, և հանձնարարել են իրենց համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտող կողմերի հետ և օժանդակություն ցուցաբերել այդ խնդիրների լուծման գործում:

Բանակցությունների համար լավագույն մթնոլորտ ստեղծելու համար նրանք կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման և բոլոր ոլորտներում փոխադարձ վստահության ձևավորման ուղղությամբ քայլեր իրականացնելու համար:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: