482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի սկանդալը լարված իրավիճակ է ստեղծել ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում. հայ փորձագետ
16:18
01 Դեկտեմբերի 2010

WikiLeaks-ի հետ կապված աղմկահարույց իրավիճակը բավական լարված մթնոլորտ է ստեղծել Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովում, կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

WikiLeaks կայքն անցած կիրակի հրապարակել է գաղտնի փաստաթղթերի հերթական բաժինը, որը հիմնականում ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների ամերիկացի դիվանագետների խոսակցությունները։

«ԱՄՆ-ն այնպիսի քայլ է արել, որն Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովից մի քանի օր առաջ խառնել է համաշխարհային հանրությունը... Դա մտածված քայլ էր։Սկանդալի կենտրոնում մնում է Թուրքիան. հակաթուրքական քայլեր են ձեռնարկվում։ Դեռ միայն մի հետևանք է ակնհայտ՝ Աստանայում լարված մթնոլորտ է ստեղծվել, և չեմ կարծում, որ պետության ղեկավարներին հաճելի է քննարկումներ անցկացնել նման հանգամանքներում»,-չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ինչպես կարծում է փորձագետը, այսքան մեծ քանակությամբ նյութերի հրապարակումը պատահական չէ, և որոշ նպատակներ է հետապնդում, որոնք դեռ հասկանալի չեն։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Աստանայում շատ տխուր միջոցառում է անցկացվում, առաջին հերթին այն պատճառով, որ շատ գերատեսչությունների նախագահները, օրինակ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ներկա չեն գագաթնաժողովին։ Այդպիսով՝ չի կարելի ասել, որ Աստանայում լիարժեք գագաթնաժողով է ընթանում»,- կարծում է հայ փորձագետը։

Ըստ Սարգսյանի, նույնիսկ գագաթնաժողովի ելույթները հաստատում են, որ հավաքավածներից շատերը չեն հավատում ԵԱՀԿ կողմից լուրջ խնդիրների լուծմանը։

Ինչպես հիշեցրեց Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուշադրություն է դարձրել կազմակերպության թուլացմանը և դրա վերականգնման անհրաժեշտությանը։ Փորձագետն ավելացրեց, որ իր համար անհասկանալի է մնացել ԱՄՆ-ի համար ԵԱՀԿ կարևորության վերաբերյալ Հիլարի Քլինթոնի արտահայտությունը։

«Այս ամենը լիովին բնական է, քանի որ աշխարհում լուրջ փոփոխություններ են կատարվում, և ներկայում ԵԱՀԿ-ն որպես կազմակերպություն կորցրել է իր հին նպատակները, իսկ նորերը դեռ չի ձևավորել»,- հայտնեց Սարգսյանը։

Ղազախստանում ԵԱՀԿ գագաթնաժողովն անցկացվում է դեկտեմբերի 1-2-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: