487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի «աստղը» Ալիևն է. հայ փորձագետ
19:01
29 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առայժմ WikiLeaks-ի վերջին նորությունների աստղ է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական գործիչներին հետագայում ավելի դժվար կլինի աշխատել քաղաքական դաշտում: Այժմ փայլում է Իլհամ Ալիևը... Հետագայում կարող է ինչ ուզես ի հայտ գալ, բայց առայժմ աստղային ասպարեզում Ալիևն է իր արտահայտություններով Պուտինի, Մեդվեդևի մասին և այլն»,- ասաց Մարտիրոսյանը:

WikiLeaks կայքում հրապարակված գաղտնի տվյալների համաձայն, Ադրբեջանի նախագահը հայտնում է այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շրջապատված է իր վերահսկողությունից դուրս գտնվող մարդկանցով, ինչպես նաև հայտարարում է Մեդվեդևի և Պուտինի մարդկանց միջև առկա առճակատման մասին:

Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բերնսի՝ 2010 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած հանդիպման հրապարակված մանրամասներում ասվում է, որ Ալիևը «կոպիտ, փողոցային ժարգոնով է արտահայտվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին»: Նույն արտահայտություններով է խոսում Ալիևը Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացի մասին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Ալիևն ասում է Բերնսին, որ ապրիլի 24-ին «դամոկլեսյան սրի» պես կախված է ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական մերձեցման գործի վրա:

Բացի այդ, Ալիևն առաջարկում է, որ հայ-թուրքական գործընթացը քննարկվի ապրիլի 24-ից հետո, որպեսզի առաջընթաց ապահովվի ղարաբաղյան հակամարտության գործընթացում:

«Հրապարակված փաստաթղթերից երևում է նաև, որ հայկական կողմը բավականին կոշտ է մասնակցում Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հստակ ամսաթիվ պահանջելով»,- ասաց Մարտիրոսյանը: Նա ավելացրեց, որ Հայաստանը հիշատակվում է նաև հայ-թուրքական բանակցությունների առնչությամբ: «Անկարայից եկած հաղորդագրությունում կա մի տող այն մասին, որ ղարաբաղյան հարցը որևէ կերպ ընդգրկված չէ հայ-թուրքական արձանագրություններում»,- ավելացրեց փորձագետը:

Նա հայտնեց, որ Հայաստանի մասով 2 հազար փաստաթուղթ է ծանուցվել: Բացի այդ, Հայաստանին վերաբերող լուրեր կլինեն նաև «թուրքական» փաստաթղթերում:

Փորձագետն անդրադարձավ նաև 2007 թվականի փաստաթղթի վերաբերյալ սկսված շահարկումներին, որի համաձայն Հայաստանն իբր կասկածվել է Իրանին զենքի մատակարարման մեջ, սակայն, հաշվի առնելով թույլտվության բացակայությունը, դա չի հաստատվել: «Բայց ադրբեջանական և թուրքական մամուլի շահարկումները, որոնք այդ կասկածները որպես տեղի ունեցած փաստ են ներկայացնում, արդեն սկսվել են»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ գաղտնի փաստաթղթերը հայտնվում են WikiLeaks կայքում արդեն երկարատև ժամանակվա ընթացքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: