484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կոմունիստները շնորհավորել են մոլդովացի ընկերներին և քննադատել հայկական իշխանություններին
16:11
29 Նոյեմբերի 2010

ՀՀ կոմունիստական կուսակցությունը երկուշաբթի իր 38-րդ նստաշրջանի ժամանակ շնորհավորական հեռագիր է ուղղել իր մոլդովացի ընկերներին։

Ինչպես հայտնեց ՀՀ կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, «հայ կոմունիստները շնորհավորում են իրենց մոլդովացի ընկերներին, ովքեր մեծ հաջողությունների են հասել խորհրդարանական ընտրություններում»։

Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը կիրակի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների ավելի քան 40 տոկոս է հավաքել և 44 կզբաղեցնի 101 տեղանոց խորհրդարանում։ Նոր խորհրդարան ընդամենը չորս կուսակցություն է անցել։ 

«Կուսակցության 38-րդ նստաշրջանը շնորհավորում է Մոլդովայի կոմունիստական կուսակցությանը և այդ երկրի բազմազգ ժողովրդին ընտրությունների հաղթանակի կապակցությամբ...Վստահ ենք, որ հաղթանակը Մոլդովայում կոմունիստական կուսակցության առաջին հաղթանակը կդառնա հետխորհրդային շրջանում»,- ասվում է հեռագրում։

ՀՀ կոմունիստական կուսակցության 38-րդ նստաշրջանին Երևանից և մարզերից 344 պատվիրակ է մասնակցում։ Թովմասյանն իր ողջունի խոսքում ընդգծեց, որ նստաշրջանն անցկացվում է Հայաստանի խորհրդայնացման և ՀՀ կոմունիստական կուսակցության հիմնադրման 90-ամյակի օրը։

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարն անդրադարձել է կուսակցության նվաճումներին՝ կարծիք հայտնելով, որ հատկապես Հայաստանի և Կոմունիստական կուսակցության խորհրդայնացումն է փրկել երկիրն անխուսափելի փլուզումից, քաղցից, որին, ըստ նրա, դրդել է ՀՅԴ-ն։

«Խորհրդայնացումից հետո երկրից մեկնած շատ հայեր Հայաստան ժամանեցին, երկրի բնակչությունը 750 հազարով ավելացավ՝ հասնելով 4 միլիոնի»,- նշեց Թովմասյանը։

Միաժամանակ ՀՀ կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղարն ասաց, որ խորհրդային իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել, ակտիվորեն զարգացել է գիտությունը, ծաղկել է մշակույթը։ 1991թ.-ից հետո, ինչպես կարծում է Թովմասյանը, խորհրդային իշխանությունների բոլոր նվաճումները զրոյի են հավասարվել, իսկ հայ ժողովուրդը «թափառաշրջիկ» է դարձել։

Թովմասյանը հայտնեց հանրապետությունում ստվերային տնտեսության բարգավաճման, ՀՆԱ-ի անկման, մինչև 4 մլրդ դոլարի հասնող պետական պարտքի ավելացման մասին։ Նա նաև քննադատել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացը, հանրապետության առաջիկա տարվա պետբյուջեի նախագիծը։

«Այժմ քննարկումների գործընթացում է գտնվում 2011թ.-ի պետբյուջեի նախագիծը, որն, ըստ վարչապետի, սոցիալական է։ Ժամանակը ցույց կտա՝ այդպես է, թե չէ, բայց արդեն փաստ է, որ նրա կողմից կազմված հիմնական հաշվետվությունն արված է մեր հարազատների արտաքին փոխանցումների վրա»,- ասաց Թովմասյանը։

Նա նաև շոշափեց հայկական գյուղերի խնդիրը։ Ըստ նրա տվյալների, Հայաստանի 453 հազար հա գյուղատնտեսական հողերից 171 հազար հա-ն չեն մշակում։

Ներկայում, ՀՀ կոմունիստական կուսակցության անդամների քանակը շուրջ 18 հազար է կազմում։

Այսօր Հայաստանում գործում է երեք կոմունիստական կուսակցություն. Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը (3,7 հազ. անդամ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (20 հազ. անդամ) և Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը (3,7 հազ. անդամ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։