482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրումը Հայաստանի սկզբունքային մոտեցումներից մեկն է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրով. ԱԳՆ
19:13
26 Նոյեմբերի 2010

Ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրումը Հայաստանի սկզբունքային մոտեցումներից մեկն է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրով, ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը։

«Ասոցացման համաձայնագրով Հայաստանի սկզբունքային մոտեցումներից մեկն  ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժ կամ ուժով սպառնալիքներ չգործադրելն  ամրագրելն է»,- ուրբաթ Երևանում «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եվրոպական հեռանկարները» թեմայով համաժողովի ընթացքում ասաց Ղազինյանը։

ՀՀ այլ մոտեցումներ է նա անվանել փոխադարձ և հավասար գործընկերության հիման վրա հարաբերություններ կառուցելու պատրաստակամությունը, Հայաստանում և պարտականությունների համաձայնագրերից բխող ներքին բարեփոխումների իրականացման մեջ ԵՄ աջակցության մասին դրույթների ամրագրումը, հայ քաղաքացիներին ԵՄ երկրներում արտոնագրեր ստանալու ընթացակարգի պարզեցման մասին դրույթը և վիզային ռեժիմի հետագա հեշտացումը, ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները կանխելու գործում համագործակցության մասին դրույթը, բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության  խթանումը։

«Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը»,- ասաց Ղազինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի արևելյան հարևանը (Ադրբեջանը) դեմ է տարածաշրջանային համագործակցության նախագծերին, որտեղ Հայաստանը դեր ունի։
   
Ղազինյանը նաև հայտնեց, որ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունների առաջին փուլը մեկնարկել է հուլիսի 19-ին, կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև փոխգործակցության հիմնական փաստաթղթին՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որն ուժի մեջ է 1999թ.-ից։

«Համաձայնագրի նպատակներից է երկխոսության խորացումը և փուլային տնտեսական ինտեգրացիայի խթանումը»,- ասաց Ղազինյանը։

Ըստ նրա, համաձայնագիրը փոխադարձ և սերտ համագործակցության մի շարք ուղղություններ է ներառում մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին և անվտանգ քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրացիայի, մարդու իրավունքների, էներգետիկայի ոլորտներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։