482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ցանկության դեպքում կարող է ԵՄ-ի կազմ մտնել. Լենմարկեր
14:55
26 Նոյեմբերի 2010

Հայաստանը ցանկության դեպքում կարող է ԵՄ-ի կազմում հայտնվել, հայտարարել է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նախագահի Ղարաբաղի հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

«Եթե Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել Եվրամիությանը, ապա դա պետք է լինի նրա սեփական որոշումը: Դուք անկախ երկիր եք և ձեր երկրում ինքներդ պետք է որոշեք, թե որքան եք ցանկանում համագործակցել: Եվրամիությունն իր կողմից ասում է, որ Հայաստանը ցանկության դեպքում կարող է ավելի մոտ լինել ԵՄ-ին և դե-ֆակտո դառնալ Եվրամիության անդամ», - ասաց նա ուրբաթ Երևանում մեկնարկած «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» երկօրյա համաժողովի ընթացքում:

Միաժամանակ Լենմարկերն ավելացրեց, որ այդ որոշումը քաղաքական հիմնարար որոշումներից մեկն է, որը պետք է երկիրն ինքն ընդունի:

Այս կապակցությամբ նա բերեց Նորվեգիայի օրինակը, որը Եվրամիության անդամ չէ, սակայն ԵՄ-ի հետ ընդհանուր շուկաներ ունի, ինչպես նաև ԵՄ-ի խոշորագույն հարկատուներից մեկն է:

«Հայաստանը կարող է զգալիորեն մոտենալ ԵՄ-ին՝ օգտագործելով «Արևելյան գործընկերություն» ծրագրի գործուն գործիքները: Եթե դուք դա անեք, ապա կարող եմ երաշխավորել, որ դրան կհետևի անդամակցությունը ԵՄ-ում», - ասաց Լենմարկերն՝ ավելացնելով, որ Եվրամիությունը շահագրգռված է «լավ գործող հարևան-երկիր» ունենալ:

«Արևելյան գործընկերություն» պլատֆորմը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ-ի համագործակցության լայնամասշտաբ ծրագիր է, որն այսօր ԵՄ-ի արտաքին քաղաքականության կարևորագույն ծրագրերից է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: