484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի հետ հարաբերությունները վատացնելով՝ Թուրքիան ձգտում է առաջատար դառնալ տարածաշրջանում. փորձագետ
19:59
24 Նոյեմբերի 2010

Իսրայելի հետ հարաբերությունները սրելով՝ Թուրքիան ձգտում է առաջատար դառնալ Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում, կարծում է հայտնի թուրքագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ մայիսի 31-ի գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը օպերացիա իրականացրեց վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, որը պաղեստինյան անկլավ էր ուղևորվում մարդասիրական օգնության բեռներով: Իսրայելական հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացրած հատուկ գործողության հետևանքով զոհվեց 19 մարդ:

«Թուրքիան ձգտում է առաջատար դառնալ տարածաշրջանում և հանուն դրա նա պատրաստ է զոհաբերել Իսրայելի հետ համագործակցության նվաճված մակարդակը»,- չորեքշաբթի Կովկասի Ինստիտուտի կողմից կազմակերպված «Իսրայելաթուրքական հարաբերությունների դինամիկան և տարածաշրջանային համատեքստը» կլոր սեղանի ժամանակ ասաց Սաֆրաստյանը։

Թուրքագետը նշեց, որ Թուրքիան, հետևելով արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի քաղաքականությանը, ձգտում է իրեն բարեկամական երկրների գոտով շրջապատել, որոնք նրա աշխարհաքաղաքական արբանյակներն են։

Ըստ նրա, Թուրքիային ավելի ձեռնտու է համախոհ ունենալ արաբական երկրներին, որոնք գերակշռում են տարածաշրջանում, քան Իսրայելի աշխարհաքաղաքական դաշնակիցը լինել։

Ինչպես նշեց Սաֆրաստյանը, հատկապես այդ պատճառով Թուրքիան վերջին շրջանում փոխում է իր տարածաշրջանային քաղաքականությունը։

Փորձագետը հիշեցրեց, որ 1996թ.-ին Իսրայելի և Թուրքիայի համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել և նույնիսկ սկսվել է քննարկվել երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցը։

Սակայն, ինչպես ասաց փորձագետը, Թուրքիայիում, որի արտաքին քաղաքականությունը շատ դեպքում պայմանավորված է ներքաղաքական զարգացումներով, մշտապես հակաիսրայելական տրամադրություններ են ստեղծվում։ Ինչպես նա ավելացրեց, իրավիճակի զարգացումը ցույց է տալիս, որ Իսրայելի հետ հարաբերությունների վատացման միտումը կշարունակվի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: