478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մարտի 1-ի իրադարձությունների փաստով դատապարտված կալանավայրերի վարչության նախկին պետը վաղաժամկետ ազատ է արձակվել
16:31
24 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, ով 2005 թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների փաստով դատապարտվել էր հինգ տարի ազատազրկման, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Երևանի քրեական դատարանը 2008թ.-ի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին դատապարտել էր հինգ տարի ազատազրկման և 900 հազար դրամ (3 հազար ԱՄՆ դոլար) տուգանքի:

Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով (իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն) և 235-րդ հոդվածի չորրորդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

«Սաղաթելյանն այսօր ազատ է արձակվել», - ասաց Բաբայանը:

Սաղաթելյանը ավելի վաղ ևս դատապարտված է եղել: 2002թ.-ին նա դատապարտվել է յոթ տարի ազատազրկման մի շարք հանցագործություններ կատարելու, մասնավորապես՝ փաստաթղթեր կեղծելու (բարձրագույն կրթության մասին կեղծ փաստաթղթերի ներկայացում), ծառայողական լիազորությունները չարաշահելու համար:

2008թ.-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում Սաղաթելյանն աջակցում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի կողմնակիցները փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էին անցկացնում՝ իրենց դժգոհությունը հայտնելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը քաղաքացի և վիրավորվեց 265-ը։

Ավելի վաղ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչները հայտարարում էին ընդդիմության կողմնակիցներին ազատելու ՀՀ իշխանությունների մտադրության մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: