483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Շվեդիայի խորհրդարանը կարող է անցկացնել «հայկական բանաձևի» կրկնակի քվեարկություն. ԱԳ նախարար
13:06
25 Մարտի 2010

Շվեդիայի խորհրդարանը կարող է կրկնակի անգամ քվեարկության ներկայացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հինգշաբթի թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Թագավորության արտգործնախարար Կառլ Բիլդտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Այսպես, մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում «հայկական բանաձևի» ընդունմանն ի պատասխան՝ Թուրքիան խորհրդակցությունների համար անհապաղ ետ է կանչել իր դեսպանին Ստոկհոլմից:

Շվեդիայի ԱԳ նախարարն ափսոսանք է հայտնել խորհրդարանի կողմից «հայկական բանաձևի» ընդունման կապակցությամբ: Նրա կարծիքով՝ «սխալ է քաղաքական որոշումներ ընդունել 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ, և այսօր անհրաժեշտ է մտածել ոչ թե 1915, այլև 2015 թվականի մասին, երբ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ»:

Շվեդիայի ԱԳ նախարարը, պատասխանելով NTV-ի հարցին, նշել է նաև, որ խորհրդարանը կարող է վերադառնալ «հայկական բանաձևին» 2011 թ.-ին:

«Շվեդիան միշտ եղել է Թուրքիայի կողքին որպես նրա ընկեր», - ասել է Բիլդտը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները, որոնք բարդացել են բանաձևի ընդունման պատճառով, մոտ ժամանակներում կկարգավորվեն:

Թուրքիայի նկատմամբ Շվեդիայի քաղաքականության անփոփոխության մասին այդ երկրի կառավարության հավաստիացումներից հետո (այդ թվում նաև Եվրամիություն մուտք գործելու հարցում) Անկարան արդեն որոշում է ընդունել այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթ վերադարձնել իր դեսպանին Ստոկհոլմ: Այս մասին չորեքշաբթի երեկոյան CNN-Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Անկարան բազմիցս զգուշացրել էր, որ բանաձևի ընդունումը կվնասի նախորդ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում Թուրքիայի և Հայաստանի ԱԳ նախարարների կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ կապերի զարգացման մասին արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: