481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի արտաքսմամբ Թուրքիան կվերածվի «նացիստական Գերմանիայի». ԶԼՄ
16:45
18 Մարտի 2010

Թուրքիան կվերածվի «նացիստական Գերմանիայի» Հայաստանի 100 հազար անօրինական միգրանտների արտաքսման դեպքում, ինչի մասին նախազգուշացրել է վարչապետ Թայիպ Էրդողանը, կարծում է տեղական առաջատար «Հյուրիեթ» թերթի տեսաբան Յըլմազ Օզդիլը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։ «Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100 հազարին, որոնց մենք պահում ենք, կասեմ հեռանան մեր երկրից: Ես դա կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում», - սպառնացել է Էրդողանը:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», վարչապետի հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Թուրքիայում։

«Եթե մենք արտաքսենք հայերին այն պատճառով, որ նրանք այստեղ են եկել և իբրև թե խլում են մեր աշխատատեղերը, ապա կվերածվենք նացիստական Գերմանիայի»,- հինգշաբթի CNN-Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց «Հյուրիեթի» տեսաբանը։

Լրագրողի կարծիքով՝ թուրքական կառավարության մոտ «բացակայում է հայկական քաղաքականությունը»։

«Մենք վիրավորում ենք հայկական արմատներ ունեցող մեր քաղաքացիներին հայտարարություններով այն մասին, որ կարտաքսենք անօրինական բնակվող հայերին»,- նշեց Օզդիլը։

«Հյուրիեթի» տեսաբանը չհամաձայնեց նաև թուրքական իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը երկու երկրների պատմաբանների կողմից լուծելու առաջարկության հետ։ Համապատասխան առաջարկությամբ 2005 թվականին հանդես էր եկել վարչապետ Էրդողանը։

«Պատմաբաններն այդ հարցը չեն լուծի։ Թուրք պատմաբանները կասեն մի բան, հայերը՝ մեկ այլ։ Սա ոչ թե պատմական և քաղաքական, այլ իրավական խնդիր է»,- կարծում է թուրքական թերթի տեսաբանը։ Նա առաջարկել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար նշանակել ընդդիմության ներկայացուցչի, որն, ըստ նրա, «դիվանագիտական աշխատանքի փորձով ավելի շատ քաղաքական գործիչներ ունի», և գրեթե հարյուրամյա պատմություն ունեցող խնդիրը լուծել Հաագայի Միջազգային դատարանում։

Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում շուրջ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը և շատ ցավոտ է արձագանքում Արևմուտքի քննադատությանն այս հարցում։ Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից և մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ստոկհոլմում և Վաշինգտոնում իր դեսպաններին։

Թուրքական իշխանությունները բազմիցս նախազգուշացրել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը վնաս կհասցնի թուրք-հայկական հարաբերությունների բարելավման գործընթացին՝ նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների կողմից Շվեյցարիայում դիվանագիտական հարաբերությունների և երկկողմ կապերի զարգացման արձանագրությունների ստորագրումից հետո։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: