483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը կարող է սկսել Իրանի միջուկային ռմբակոծումներն արդեն հուլիս-օգոստոսին. փորձագետ
17:05
17 Փետրվարի 2010

Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ կարող է սկսել Իրանի միջուկային ռմբակոծումներն արդեն հուլիս-օգոստոսին, կարծում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը։

«Պատերազմի վերսկսման հնարավորությունը Հարավային Կովկասում ես ամենևին չեմ շաղկապում ԼՂՀ-ի հետ, այլ Իրանի հետ։ Դա առաջին հերթին պայմանավորված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային ռմբակոծումներով հուլիս-օգոստոսին»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Սարգսյանը։

Ըստ նրա, ռմբակոծումների կենթարկվեն Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները, գիտական կենտրոնները և տնտեսության ռազմավարական օբյեկտները, առաջին հերթին՝ Բուշերյան ԱԷԿ-ը։

Ինչպես նշեց Սարգսյանը, տվյալ ուղղությամբ Իսրայելն արդեն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանի բոլոր երկրների հետ, որպեսզի ԻԻՀ շրջապատող երկրներն ակտիվ հակաիրանական կոալիցիա ստեղծեն։ Նա հիշեցրեց, որ ներկայում մասնավոր այցով Բաքվում է գտնվում Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, նախօրեին Մոսկվա է այցելել Իսրայելի վարչապետ Բենիամին Նետանյախուն, տարածաշրջան են այցելում նաև ԱՄՆ ներկայացուցիչները։

Պատերազմ սկսելու հնարավորությունը Սարգսյանը շաղկապեց Իրանի նախագահի վերջերս արած այն հայտարարության հետ, որ ուրանի հարստացման աշխատանքներում ԻԻՀ-ն 20-տոկոսանոց արդյունքի է հասել, բայց հիշեցրեց, որ միջուկային զենքի ստեղծման համար ուրանի հարստացումը պետք է կազմի 93-95 տոկոս։ «Այնպես որ Իրանը հեռու է միջուկային զենք ունենալուց»,- ասաց փորձագետը։

Միաժամանակ ռուսաստանյան ակադեմիայի փոխնախագահը նշեց, որ ԱՄՆ-ն և նախագահ Օբամայի վարճակազմը ցանկանում է հերթական անգամ ուրիշի ձեռքով լուծել սեփական խնդիրները, Իսրայելն էլ վտանգ է զգում  իր պետության գոյության համար։ Այդ վտանգը, Սարգսյանի կարծիքով, բխում է պաղեստինյան հարցի չլուծված լինելուց։

«Պաղեստինից ուշադրությունը շեղելու համար Իսրայելին անհրաժեշտ է նոր նպատակ ընտրել և, Իրանը վտարանդի դարձնելու համար պետք է նրան ներկայացնել որպես տարածաշրջանի և միջազգային հանրության վտանգ։ Երկրի մեկուսացման նպատակով արդեն սկսվել է ժողովրդական դիվանագիտության շրջայցն Իրանը շրջապատող երկրներ»,- ասաց նա։
    
Ինչպես կարծում է փորձագետը, ԱՄՆ-ն շահագրգռված է իրավիճակի ապակայունացմամբ, առաջին հերթին Չինաստանի, Ճապոնիայի և ԵՄ տնտեսական զարգացման թուլացման համար։ «ԱՄՆ-ն ցանկանում է Չինաստանին ծնկի բերել, այդ թվում՝ Թայվանին զենքի վաճառքի, Տիբեթի և ույգուրների նկատմամբ վարած քաղաքականության միջոցով»,- նշեց Սարգսյանը։

Սակայն փորձագետն ավելացրեց, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի թուլացմանը, դոլարի արժեզրկմանը, համաշխարհային նոր արտարժույթի ստեղծմանը։

«Բացի այդ, պատերազմը պարտքերը ջնջելու սովորություն ունի։ ԱՄՆ արտաքին պարտքը ներկայում կազմում է 13 տրլն դոլար, ինչը գերազանցում է ՀՆԱ-ն 20 տոկոսով»,- հիշեցրեց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։