486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների բարելավում է ակնկալում
18:48
01 Փետրվարի 2010

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՌԴ և Վրաստանի միջև հարաբերությունների բարելավման օգտին է արտահայտվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծում եմ, որ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև բարելավվող հարաբերությունները կթեթևացնեն Վրաստանի ու Ռուսաստանի և Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններում դրական զարգացումները»,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները սրվեցին Վրաստանի կողմից 2008թ.-ի օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայում սկսված ռազմական գործողություններից հետո: Ռուսաստանը, պաշտպանելով հանրապետության բնակիչներին, որոնցից շատերը ՌԴ քաղաքացիություն էին ընդունել, զորք մտցրեց Հարավային Օսեթիա և 5 օր տևած ռազմական գործողություններից հետո վրացական զորքը դուրս մղեց տարածաշրջանից: ՆԱՏՕ-ի անդամ-երկրները ռուսական կողմից մեղադրեցին անհամաչափ ուժի կիրառման մեջ և բոլոր մակարդակներում հայտարարեցին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի  նիստերի ընդհատման մասին: Ի պատասխան Ռուսաստանը որոշեց սառեցնել Հյուսիսատլանտայն դաշինքի հետ համատեղ մի շարք ծրագրեր:

2009թ.-ի մարտին Բրյուսելում հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշեցին վերականգնել դաշինքի և ՌԴ համագործակցությունը բոլոր ձևաչափներում:

Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հակամարտությունից հետո արտգործնախարարների մակարդակում դեկտեմբերի 4-ին Բրյուսելում ՌՆԽ առաջին նիստի ընթացքում հավանության են արժանացել 2010 թ.-ի աշխատանքային ծրագիրն ու Խորհրդի աշխատանքի կատարելագործման փաստաթուղթը, ինչպես նաև դեսպաններին հանձնարարվել է 21-րդ դարի ընդհանուր սպառնալիքների դիտարկում կատարել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։