480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունն ավելի ակտիվ կաշխատի 2010 թվականին
13:28
22 Դեկտեմբերի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը գոհ չէ Ազգային ժողովում 2009 թվականի ընթացքում իր գործունեության արդյունքներից, ավելի ակտիվ կաշխատի 2010 թվականին, ամփոփելով տարին՝ երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

«Մենք չենք կարող գոհ լինել 2009 թվականի մեր գործունեությունից, քանի որ տարին և երկրի իրավիճակն այնպիսին չէին, որպեսզի «Ժառանգությունը» կարողանար ստանալ ներդրված ջանքերին համապատասխան արդյունքներ»,- ասաց Սաֆարյանը։
 
Նրա խոսքերով, 2009 թվականի ընթացքում խմբակցությունը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել 23 օրինագիծ գործունեության ողջ սպեկտրով՝ սկսած քաղաքականության և մարդու իրավունքների ոլորտի հարցերից, ներառյալ՝ կրթության խնդիրները։

Սակայն, ինչպես նշեց խմբակցության ղեկավարը, տարվա ընթացքում ընդունվել են միայն այն օրինագծերը, որոնք անմիջանակորեն չեն վերաբերել երկրում քաղաքական և ժողովրդավարական իրավիճակին, ինչը «վկայում է իշխանության վերաբերմունքի մասին այլընտրանքային կարծիքի նկատմամբ»։

«Մենք արել են հնարավորը, և ստացած արդյունքը ստիպում է մեզ բազմապատկել մեր ջանքերը և ավելի ակտիվ գործել 2010 թվականին»,- ասաց Սաֆարյանը։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին խմբակցության արդյունքների թվում նշեց Հայկական ԱԷԿ աշխատակիցների հայտի բավարարումը՝ 2001 թվականից 2007 թվականն ընկած ժամանակահատվածում 800 մլն դրամի (2,1 մլն դոլար) չափով աշխատավարձերի պարտքերը մարելու վերաբերյալ, որոնք կառավարությունը պարտավորվել է վճարել մինչև 2015 թվականը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։