478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում ձերբակալված հայ ակտիվիստը հրաժարվել է կամովին մասնակցել դատական նիստերին
12:17
20 Հոկտեմբերի 2009

Ջավախահայ քաղաքական հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Ռուսթավիի թիվ 6 խիստ ռեժիմի գաղութում, հրաժարվել է կամովին մասնակցել դատական նիստերին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայրենադարձության և հիմնավորմա «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունից, Չախալյանի կողմից իր փաստաբան` Ստեփան Ոսկանյանին փոխանցած հայտարարության մեջ նման որոշումը հիմնավորվում է բազմաթիվ ընթացակարգային խախտումներով:

«2009թ. հուլիսի 23-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ հոր` Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր` Արմենի և իմ նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման դատալսումները: Առ այսօր տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ դատավարությունը շարունակվում է տարվել նույն կոպիտ օրինախատումներով, որոնք առկա էին և առաջին ատյանի դատալսումների ժամանակ», - ասվում է Չախալյանի հայտարարության մեջ:

Չախալյանի խոսքերով, դատավարությունն ընթանում է առանց ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի, ում վրացական իշխանություններն անօրինական կերպով հրաժարվել են թույլ տալ իրականացնել նրա պաշտպանությունը, իսկ դատավորը անընդունելի հիմնավորումներով մերժում է պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները:

«Դատալսումների հայերեն թարգմանությունը տարվում է խիստ անպատշաճ կերպով, ինչի հետևանքով ես հնարավորություն չունեմ լիարժեքորեն հետևել դրանց ընթացքին, ինչպես նաև մասնակցել դրանց, այսինքն` իրականացնել բոլոր օրենքներով ինձ վերապահված պաշտպանության իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ:

«Նման պայմաններում շարունակել մասնակցել դատավարությանը նշանակում է իմ կամքին հակառակ օրինականացնել դատարանի դահլիճում տեղի ունեցող խայտառակ զավեշտախաղը: Ուստի, ես այլևս հրաժարվում եմ կամովին մասնակցել դատական նիստերին», - ընդգծել է Չախալյանը:

Հուլիսի 20-21-ի գիշերը վրացական հատուկ նշանակության զորքն ու տեղական ոստիկանության ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահան Չախալյանի տուն, ձերբակալել նրան ու նրա ընտանիքի անդամներին՝ եղբորը, հորը և մորը։ Ձերբակալելուց անմիջապես հետո Վահան Չախալյանին ու նրա հարազատներին տեղափոխել են Ախլցխա, իսկ այնուհետև՝ Թբիլիսի։ 2009թ. ապրիլի 6-7-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաև նրա հոր՝ Ռուբեն Չախալյանի և կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը: Վահագն Չախալյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման։

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մեղադրանքները կեղծ են համարում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: