486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք փորձագետը կասկածում է կարճ ժամկետում խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների վավերացմանը
10:57
15 Հոկտեմբերի 2009

Թուրք փորձագետ, Եվրոպական կայունության նախաձեռնության (European Stability Initiative) գլխավոր վերլուծաբան Նիգար Գեկսելը կարծում է, որ չարժե ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների վավերացման հարցի լուծումը Թուրքիայի խորհրդարանում շատ կարճ ժամեկտում։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Սա բարդ հարց է։ Կարծում եմ, որ արձանագրություններն անմիջապես չեն դնի քվեարկության՝ մի կողմից հետևելով ղարաբաղյան խնդրի գործընթացներին, մյուս կողմից էական կլինեն այնպիսի կարևոր մասնակիցների քայլերը, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Ռուսաստանը»,- ասաց Գեկսելը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ի վերջո, այդ քայլը կարվի, բայց եթե մենք այն սպասում ենք շատ կարճ ժամկետում, ապա կհիասթափվենք»,- ասաց նա։

Խոսելով բուն արձանագրությունների մասին՝ Գեկսելը նշեց, որ դրանցում պահպանվել է հավասարակշռությունը այն մասում, որտեղ հնարավոր է, իսկ այն մասում, որտեղ հնարավոր չէ, անորոշություն է մտցված՝ չանցնելու համար «կարմիր գիծը» երկու երկրների միջև։

Հայաստանի և Թուրքիայի սահմանը փակ է 1993-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի նախագահները Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում նախօրեին դիտել են աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի խաղը, որն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ թուրքերի։

Թուրքիա-Հայաստան խաղից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայ լրագրողներին Բուրսայում հայտարարեց, որ «հայ-թուրքական արձանագրությունները կբացեն այն փակ դուռը, որը երկար տարիներ բաժանում էր երկու ժողովուրդներին և հնարավորություն կտան հիմքեր ստեղծել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: