483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանցի պաշտոնյաները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը հայամետ են համարում
14:52
12 Մայիսի 2009

Բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաները նախատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանագախահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իրական իրավիճակը թաքցնելու և Հայաստանի դիրքորոշմանն աջակցելու համար։

«Ես չեմ կարող կանխատեսել ապագա քայլերը, սակայն ինձ զարմացնում է այն, թե ինչու՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն խոսում իրական իրավիճակի մասին», - ասել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը «Սվոբոդա» ադրբեջանական ռադիոյի խմբագրությանը տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Նրա խոսքերով, Պրահայում մայիսի 7-ին տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը «իրեն չափազանց ոչ կառուցողական դրսևորեց», «այսինքն նա չցանկացավ որևէ քայլ ձեռնարկել հակամարտութան կարգավորման ուղղությամբ և ևս մեկ անգամ տարածքային պահանջներ ներկայացրեց Ադրբեջանի նկատմամբ»։

Մամեդովը ընդծգեց, որ «չնայած դրան, առանց փոխադարձ համաձայնության, չքննարկելով Ադրբեջանի նախագահի հետ՝ համանախագահները հանդես եկան մի հայտարարությամբ, որում աջակցեցին  ՀՀ նախագահի դիրքորոշմանը և, ինչպես երևում է, սեփական տեսակետին»։

Նրա խոսքերով, համանախագահները «սխալ են տեղեկություն են հաղորդում համաշխարհային հանրությանը, ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին՝ խոսելով բանակցային գործընթացում տեղ գտած առաջընթացի, կողմերի դիրքորոշումների մերձեցման և այլնի մասին»։

«Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է ագրեսոր-երկրի՝ Հայաստանի նկատմամբ շարունակվող կողմնակալության և նրա շահերի պաշտպանության մասին։ Մյուս կողմից համանախագահները շահագրգռված են գործընթացի ձգձգմամբ, գործուղումների և իրենց պարտականությունների շարունակությամբ», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

ՄԽ համանախագահները Ալիևի և Սարգսյանի միջև Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նրանք կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի յուրաքանչյուր հանդիպում մոտեցնում է կողմերին հակամարտության կարգավորման առաջխաղացմանը։ Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ Պրահայի հանդիպումը ցույց է տալիս, որ ձեռք է բերվել լուրջ առաջընթաց, ինչպես նաև այն, որ «նախագահները հավանության են արժանացնում մաքոքային դիվանագիտության ամրապնդման վերաբերյալ համանախագահների ծրագիրը, որը կապված է առաջընթացի համար կարևոր տարրեր հավաքելու հետ»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: