484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Օսեթիան և հայկական պատվիրակության ապագան ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի կենտրոնական թեմաները կլինեն
11:32
26 Հունվարի 2009

Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի վերաբերյալ հոկտեմբերյան բանաձևի կատարումը, Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ապագան և «Գոնգաձեի գործը» երկուշաբթի Ստրասբուրգում բացվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի կենտրոնական թեմաները կլինեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Վեհաժողովի աշխատակազմի աշխատակիցը, «Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի և օգոստոսյան հակամարտության հումանիտար հետևանքների մասին 1633 բանաձևի կատարմանն է նվիրված լինելու ողջ չորեքշաբթին՝ հունվարի 28-ը»։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 26-ին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման մասին հրամանագրեր ստորագրեց՝ կոչ անելով մյուս պետություններին հետևել Ռուսաստանի օրինակին։ Դրան նախորդել էր օգոստոսի 8-ին վրացական զորքի ներխուժումը Հարավային Օսեթիայի տարածք և դրան հաջորդած՝ Վրաստանին խաղաղության դրդող ռուսական օպերացիան։

Առաջին անգամ Հարավային Օսեթիայի շուրջ իրավիճակը ԵԽԽՎ-ն քննարկել էր հոկտեմբերյան նստաշրջանի ժամանակ։ Հակամարտության հետևանքների քննարկմանն էր նվիրված նստաշրջանի հինգ աշխատանքային օրերից երեքը։ Բանավեճի արդյունքում ընդունվել էր մի բանաձև, որտեղ վեհաժողովը խնդրել է Ռուսաստանին չեղյալ համարել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը։ ԵԽԽՎ-ն այն ժամանակ նշել էր, որ ռուսական կողմը պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվել է Հարավային Օսեթիայում։

Բանավեճերի ընթացքում խորհրդարանականները չէին աջակցել ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին ծայրահեղական տրամադրություն ունեցող պատգամավորների նախաձեռնությանը։ Միաժամանակ նշվել էր, որ ԵԽԽՎ-ն հետևելու է ընդունված բանաձևի կատարմանն ու կվերադառնա այդ հարցին այս տարվա հունվարին կայանալիք նստաշրջանի ժամանակ։

«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով կայանալիք քննարկումը՝ Վեհաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչևը նշել է, որ Ռուսաստանին սուր բանակցություններ են սպասվում Վեհաժողովում։

«Ես սուր բանակցություններ են կանխատեսում, չհամընկնող տեսակետների մեծ քանակություն, սակայն, այնուամենայնիվ, ես որևէ պառակտում, որևէ հակամարտություն չեմ կանխատեսում, մենք ԵԽԽՎ-ում աստիճանաբար հասնում ենք նորմալ, կառուցողական երկխոսության», - պարզաբանել է նա։

Կոսաչևը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ, ընդհանուր առմամբ, ռուսական պատվիրակությունն ակնկալում է « հարավօսական և աբխազական թեմաների առավել խորը և առավել բովանդակալից քննարկում»։

Ծրագրվում է, որ Վեհաժողովը կլսի Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների թեմայի վերաբերյալ երկու ծավալուն զեկույց։ Նրանցից մեկը կներկայացնեն ԵԽԽՎ-ի՝ երկկողմ հարաբերությունների հարցերով զեկուցողներ Լյուկ վան դեր Բրանդենն ու Մաթիաս Երշին։ «ՌԻԱ Նովոստիի» տվյալներով, իրենց փաստաթղթում նրանք վերլուծում են վրաց-հարավօսական հակամարտության շրջանում ընթացող իրավիճակը։ Երկրորդ փաստաթուղթը կներկայացնի ԵԽԽՎ-ի՝ փախստականների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի զեկուցող Կորիեն Յոնկերը։ Նա կպատմի օգոստոսյան հակամարտության հումանիտար կողմի մասին։

Բանավեճերից հետո կընդունվի երկու կողմերին վերաբերող խորհրդատվությունների նախագիծ։ Բացի հարավօսական թեմայից, նստաշրջանին կքննարկվի նաև Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ապագան։

ԵԽԽՎ-ում կարծում են, որ Հայաստանն ամբողջովին չի կատարել անցած տարվա բանաձևի դրույթները. ազատ չի արձակել «քաղբանտարկյալներին» և չի անցկացրել անցած տարվա մարտի 1-2-ի  իրադարձությունների անաչառ հետաքննություն, երբ ընդդիմության հանրահավաքը վերածվեց ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների (ինչի հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ)։

Անցած տարվա դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկեց Վեհաժողովի այս նստաշրջանի ժամանակ դադարեցնել հայկական պատվիրակության ձայնի իրավունքը։

Ռուսական պատվիրակությունը հույս ունի, որ ԵԽԽՎ-ն նման որոշում չի ընդունի։ Ինչպես պարզաբանել է Կոնստանտին Կոսաչևը, «հայկական իշխանությունները մեծամասամբ հաշվի են առել Վեհաժողովի խորհուրդները...»։

«Ես չեմ կարծում, որ իրավիճակը Հայաստանում այնքան մտահոգիչ է, այնքան չի համապատասխանում Եվրոպայի Խորհրդի չափանիշներին և արժեքներին, որպեսզի նման որոշում ընդունվի», - նշել է խորհրդարանականը։

Նա ասել է, թե «անհանգստության համար հիմքեր, միգուցե, կան», սակայն ավելացրել է, որ ռուսական պատվիրակությունը «վճռականորեն դեմ է հանդես գալու հայկական պատվիրակության նկատմամբ նման որոշում ընդունելուն»։

Բացի այս թեմայից եվրոպացի խորհրդարանականները կլսեն նաև այսպես-կոչված «Գոնգաձեի գործի» մասին զեկույցը։ Ակնկալվում է, որ «ՅՈՒԿՈՍ-ի գործով» Վեհաժողովի նախկին զեկուցող Սաբինա Լոյթհոյզեր-Շնարենբերգերը (Sabine Leutheusser-Schnarrenberger) հունվարի 27-ին Վեհաժողովում կներկայացնի իր փաստաթուղթը, «որը նվիրված է Ուկրաինայում Կուչմայի ռեժիմի կողմից իրականացված հանցագործողությունների հանգամանքների քննությանը, մասնավորապես Գոնգաձեի գործը»։

Ընդդիմադիր լրագրող Գոնգաձեն անհետացել էր 2000 թ.-ի սեպտեմբերի 16-ին Կիևում։ Նույն տարվա նոյեմբերին նրա գլխատված մարմինը գտել էին Կիևի շրջանի Տարաշչա քաղաքի մերձակայքում գտնվող անտառում։ Շուտով գտնվել էին ձայնագրություններ, որոնք արվել էին պետական պաշտպանության նախկին մայոր Նիկոլայ Մելնիչենկոյի կողմից՝ այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի գրասենյակում։ Ժապավենի վրա Կուչմայի ձայնին նման ձայնը կարգադրում է «հաշվեհարդար տեսնել լրագրողի հետ»։ Հետաքննությունը, սակայն, նախկին նախագահին չի դիտում որպես սպանության գործով դերակատար։

Բացի այդ, կայանալիք ձմեռային նստաշրջանի ժամանակ եվրոպացի խորհդարանականները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ընթացող իրավիճակն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Նստաշրջանն իր աշխատանքը կավարտի ուրբաթ՝ հունվարի 30-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։