485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական բանակն անթույլատրելի է համարում ներողություն խնդրել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համար
17:51
19 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական բանակի ներկայացուցիչները բացասական վերաբերմունք են արտահայտել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու՝ երկրում ծավալված արշավի հանդեպ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

«Մենք ներողություն խնդրելը ճիշտ չենք համարում։ Հայերի առաջ հրապարակավ ներողություն խնդրելու արշավը սխալ է և հղի հետևանքներով, որոնք կարող են վնաս հասցնել Թուրքիային»,- ուրբաթ Անկարայում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Մեթին Բուրակը։  

Երկուշաբթի Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ իրենց կայքում հրապարակել են համատեղ մի հայտարարություն, որում կոչ են արել վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ:

«Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս անտարբեր մնալ մեծ ողբերգության նկատմամբ, որ տեղի է ունեցել օսմանյան հայերի հետ 1915թ.-ին։ Ես չեմ ընդունում այդ անարդարությունը, կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը, ինչպես նաև ներողություն եմ հայցում նրանցից»,- ասվում է հայտարարությունում։ Դրա հեղինակները խուսափում են տեքստում օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ անվանելով գրեթե 100-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները «մեծ ողբերգություն»։

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հայտարարել է գրեթե 100-ամյա վաղեմության իրադարձությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու անթույլատրելիության մասին։

«Ներողություն պետք է խնդրի նա, ով հանցանք է գործել։ Բայց ոչ իմ երկիրը, ոչ իմ ժողովուրդը նման բան չեն արել։ Ես չգիտեմ, թե ինչի վրա են հիմնվում այս արշավը սկսած գրողները։ Ես սկզբից ևեթ չեն խրախուսել այդ նախաձեռնությունը և այն սխալ եմ համարում»,- երեկ լրագրողներին ասել է Էրդողանը։  

Մտավորականների այդ նախաձեռնությունը քննադատության են ենթարկել նաև Թուրքիայի ազգայնական շրջանակների ներկայացուցիչները և շուրջ 60 նախկին դեսպաններից կազմված խումբը, որոնք հանդես են եկել համատեղ բողոքով։    

Նախկին դիվանագետները, ինչպես նաև զինվորականները, հայտարարել են, որ «սկսված արշավը հղի է ազգային շահերի համար բացասական հետևանքներով»։  

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այս բանավեճում չեզոք դիրք է զբաղեցրել՝ նշելով, որ «խնդրի ակտիվ քննարկումն ակադեմիական ու հասարակական շրջաններում երկրում ազատ և ժողովրդավարական մթնոլորտի դրսևորում է»։ Թուրքական առաջնորդի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «նա ցավում է, որ քննարկվող խնդիրը խեղաթյուրվում է՝ նեղ շահադիտական քաղաքական շահերում»։     

Այս նախաձեռնության շուրջ բանավեճը սկսվել է վերջերս  Թուրքիայի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացման ֆոնի ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։