480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ի 1609-րդ բանաձևի դրույթները գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում. ԱԳՆ
10:58
07 Մայիսի 2008

Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ պահանջներով ԵԽԽՎ-ի 1609-րդ բանաձևի դրույթները այժմ գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեքշաբթի Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսի (Terry Davis) և ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի (Lluվs Maria de Puig) հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Նալբանդյանը զրուցակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձևում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով։ Խմբին հանձնարարված է կարճ ժամանակում առաջարկություններ ներկայացնել առաջիկա քայլերի մասին։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանի քաղաքական կոալիցիան արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում հետևողականորեն իրագործելու նախընտրական ծրագրերում, կոալիցիոն համաձայնագրում, կառավարության գործունեության ծրագրում և ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևում ամրագրված խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները։ Կոալիցիայի մտադրությունները, մասնավորապես, վերաբերում են քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության և զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը, դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին:

«Իրագործվելիք բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանում կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը», - հայտարարել է Նալբանդյանը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումները արվելու են ոչ միայն այն բանի համար, որ այդպես են թելադրում ԵԽ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները , «այլ որ դա Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է»։

Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ խորհրդարանում այսօր նույնպես ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային և մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման և Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Մշակված առաջարկությունները աշխատանքային խումբը պետք է ներկայացնի Ազգային ժողովի նախագահին մինչև հունիսի 20-ը:

Հանդիպումների ժամանակ երկուստեք գոհունակություն է հայտնվել  Եվրոպայի խորհուրդ-Հայաստան սերտ համագործակցության կապակցությամբ՝ կարևորելով հատկապես այս փուլում շահագրգիռ երկխոսությունը Հայաստանում ժողովրդավարության խորացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևի շրջանակում, կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման և մարտի 1-ին ընդդիմության ցույցի ընթացքում զանգվածային անկարգությունների հետևանքով կալանավորված անձանց ազատման ուղղությամբ։

Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: