485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ANCA-ն հրավիրում է ԱՄՆ պետքարտուղարին՝ քննարկել Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը
13:10
09 Ապրիլի 2008

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (Armenian National Committee of America - ANCA) ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին հրավիրում է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ հայկական համայնքի ներկայացուցիչների շրջանում քննարկմանը։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից։

Պետաքարտուղարին ուղղված ANCA-ի նամակում նշվում է Բուշի վարչակազմի կողմից Հայաստանի և Ամերիկայում հայկական համայնքի նկատմամբ տարվող քաղաքականության ձախողումը։

 ANCA-ի փաստաթղթում նշվում են Բուշի վարչակազմի անարդյունավետ, հաճախ անբարյացակամ, անտագոնիկ քաղաքականության 13 սխալներ՝ նրա նախագահության յոթ տարվա ընթացքում։ Դրանց թվում են՝ Հայոց ցեղասպանության ընդունման՝ Բուշի խոստումի չկատարումը, ԱՄՆ-ի կոնգրեսում բանաձևի ընդունմանը խոչընդոտումը, Հայաստանին տրամարդվող ֆինանսական օգնության կրճատումը, Հայաստանին ահաբեկիչ երկրների ցանկում սխալմամբ մտցնելը, Ջուղայում հայկական գերեզմանների պղծմանը չխոչընդոտելը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությանը չհետևելը, Հայաստանի շրջափակման դադարի նպատակով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա անբավարար ճնշումը, Ամերիկայի հայկական համայնքի հետ հարաբերությունների քամահրանքը։

ANCA-ի գնահատմամբ՝ ԱՄՆ վարչակազմի անառողջ քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև պատմական հարաբերությունների լարվածության։

 «Անցած յոթ տարվա ընթացքում ANCA-ն բազմաթիվ անգամ դիմել է նախագահի և պետքարտուղարի հետ հանդիպման կապակացությամբ՝ այդ հարցերը և հայ-ամերիկյան հարաբերությունների այլ տեսանկյունները քննարկելու նպատակով», - ասվում է տեղեկատվության մեջ։ Այդ նամակով ANCA-ն հերթական անգամ խնդրում է հանդիպել և պետքարտուղարին Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը քննարկելու հրավեր է անում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։