484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններն առջընթաց էին երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գործում. ԿԸՀ
16:52
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Փետրվարի 19-ին անցկացված Հայաստանի նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին երկրում ժողովրդարավարական ընտրություններ անցկացնելու գործում, երեքշաբթի հանրապետության Ազգային ժողովի նիստին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողվի նախագահ Գարեգին Ազարյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով երկրում նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման տեղեկությունը։

Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։

«Դա չի նշանակում, որ ընտրությունների ընթացքում խախտումներ չեն եղել, դա հնարավոր է՝ հաշվի առնելով, որ ընտրողների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Սակայն արձանագրված ոչ մեծաթիվ խախտումները չեն կարող էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա»,-ասաց Ազարյանը՝ նշելով, որ աշխարհում չկա մի երկիր, որ կարողանա խուսափել ընտրախախտումներից։

Հայաստանի ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ արձանագրված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու համար, և հենց այդ պատճառով էլ երկրի Սահմանադրական դատարանը մերժեց երկու թեկնածուների նման դիմումները։ Ընդ որում Ազարյանը կարծիք հայտնեց, որ թեկնածուների՝ ՍԴ-ի դիմումները մակերեսային բնույթ էին կրում և անհիմն էին։

Հայաստանի ՍԴ-ն մարտի 8-ի նիստի ժամանակ մերժեց նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները։

«Հայաստանում, որտեղ դեռ չի ձևավորվել քաղաքական մշակույթ, դժգոհ անձինք հաղթողին շնորհավորելու փոխարեն բողոքարկում են ընտրությունների արդյունքները»,-ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։

Ընդ որում նա հիշեցրեց, որ ընտրությունների թափանցիկությանն ու օրինականության մասին է վկայում այն փաստը, որ 1506 (78%)  ընտրատեղամասերում ընտրատեղամասային հանձնաժողովների արձանագրությությունները ստորագրվել են բոլոր ութ անդամների կողմից,  96% ընտրատեղամասում արձանագրությունը ստորագրել են ութ անդամներ և միայն  ութ արձանագրություն է ստորագրվել  հինգ անդամների կողմից։

«Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ հանձնաժողովների ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ստորագրությունն են դրել արձանագրությունների տակ»,- նշեց Ազարյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: