483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվել են օրենքին համապատասխան. ԿԸՀ
16:24
18 Մարտի 2008

Հայաստանում կայացած փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն անցկացվել են օրենքի խիստ համապատասխանությամբ, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը՝ խորհրդարանի նիստին ներկայացնելով երկրում նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման տեղեկությունը։

Համաձայն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների, որը հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի նախագահ է դարձել գործող վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ով հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։

«Հայաստանի ԿԸՀ-ն բոլոր աշխատանքներն իրականացրել է ժամանակին և երկրի Ընտրական օրենսգրքին համապատասխան։ Նախագահի բոլոր թեկնածուներին քաղաքական պայքարի համար տրվել են հավասար հնարավորություններ»,-ասաց Ազարյանը։

Ինչպես հաստատում է ԿԸՀ ղեկավարը, սահմանված ժամկետում ձևավորվել են 1923 ընտրատեղամասեր և  դրանց հանձնաժողովները,  ընտրողների համար հասանելի վայրերում կախվել են ընտրացուցակները դրանց ծանոթանալու համար։

Դրանից բացի, ԿԸՀ ներկայացուցիչը նշեց, որ ընտրությունների հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու և ձայները հաշվելու համար ԿԸՀ-ն պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություներով, քվեարկած ըտրողների քանակի վերաբերյալ հանձանաժողոների բոլոր որոշումները տեղակայվում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում և բաց էին հասարակության համար։ Ազարյանն ավելացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղակայված էր քվեարկողների միակ գրանցամատյանը, որն ամբողջովին բաց էր ծանոթանալու համար։

ԿԸՀ  նախագահն ընդգծեց, որ նախագահական ընտրություններին կազմվել էին, կարելի է ասել, իդեալական էլեկտրոնային ցուցակներ՝ ճիշտ ցուցակներ կազմելու համար իր շնորհակալությունը հայտնելով Հայաստանի ոստիկանությանը։

«Ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար իրականացվել են նախագահի թեկնածուների մի քանի պահանջները 135 ընտրատեղամասերում ձայները վերահաշվարկելու վերաբերյալ, 12 տեղամասում ժամանակը չբավարարելու պատճառով վերահաշվարկ չի արվել։ Վերահաշվարկի արդյունքում կոպիտ խախտումներ բացահայտվել են միայն մի ընտրատեղամասում, որի վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցվել»,-հայտնեց նեկայացուցիչը։

Ազարյանն ավելացրեց, որ ընդհանուր առմամբ ընտրական խախտումների փաստերով Հայաստանի դատախազությունում հարուցվել է 37 քրեական գործ, որոնցից 11-ն արդեն ուղարկվել է դատարաններ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։