480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է «Հանուն Հայաստանի» քաղաքացիական շարժման մեկնարկի մասին
15:01
26 Դեկտեմբերի 2007

«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է «Հանուն Հայաստանի» քաղաքացիական շարժման մեկնարկի մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության և խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

«2008 թ.-ի հունվարի 1-ից մեկնարկում է «Հանուն Հայաստանի Հանրապետության» քաղաքացիական շարժումը, որը կազմակերպվել է հանուն ազատ քաղաքացիների, երկրի ժողովրդավարական զարգացման», - ասաց նա։

Բաղդասարյանի խոսքերով, շարժումը կոչված է օգնելու 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններն ազատ և ժողովրդավարական մթնոլորտում անցկացնելու համար։ «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդը տեղեկացրեց, որ այժմ արդեն կազմակերպվել են և գործում են շարժման քաղաքացիական աջակցության 10 հազ. խմբեր, որոնց կազմում են կուսակցական տարբեր պատկանելիության քաղաքացիներ։

 «Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել նոր, առավել ժողովրդավարական մոտեցումներ, խիզախություն՝ ժողովրդին նոր ուղով տանելու համար», - հայտարարեց կուսակցությանա առաջնորդը։

Ազգային ժողովի մայիսյան ընտրությունների արդյունքներով, «Օրինաց Երկիրը» ստացել է պատգամավորական ութ մանդատ։

Երեք տարիների ընթացքում (2003-2006 թթ.)  կուսակցությունը իշխող կոալիցիայի մի մասն էր, սակայն լքեց այն՝ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման հարցերում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների  պատճառով։

Այս ամենի արդյունքում Ա. Բաղդասարյանը հրաժարվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից՝ հայտարարելով, որ «Օրինաց Երկիրը» դառնում է  ընդդիմություն։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: