478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն համոզված է Հայաստանի նախագահական ընտրություններին իրենց թեկնածուի հաղթանակի մեջ
14:21
26 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համոզված է նախագահական ընտրություններին իրենց թեկնածուի հաղթանակի մեջ։ Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

«Շատերին ակնհայտ է, որ մնացած բոլոր թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար, և ես դա համարում եմ նշանակալի, քանի որ վերջնական արդյունքում քաղաքական ուժը, յուրաքանչյուր ընտրություններից հետո, պետք է գիտակցի իր դերն ու նշանակությունը քաղաքական դաշտի առողջացման գործընթացում», - ասաց նա։

Նրա խոսքերով, վերջին ժամանակներս քաղաքական իրավիճակը երկրում այնքան բազմաշերտ է դարձել, որ ՀՀԿ-ն անհրաժեշտ է համարում մուտք գործել 2008 թվական՝ արմատախիլ անելով չարիքը, առավել ևս, որ հաջորդ տարին կնշանավորվի նախագահական ընտրություններով։

«Մենք կարծում ենք, որ եթե կարողանանք անցկացնել լավ ընտրություններ, ապա կառողջանա նաև քաղաքական դաշտը, և հասարակությունում կմեղմանան ընտրությունների հանդեպ ժողովրդի վստահության կորստի նշանները», - ասաց Սահակյանը։

ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ խորհրդարանական ընտրությունները դարձան 2007 թ.-ի կարևոր իրադարձությունը՝ ոչ միայն դրանց արդյունքների, այլ նաև ընտրական գործընթացի համատեքստում։

 «Խորհրդարանական ընտրությունները դրական գնահատական են ստացել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային հանրության կողմից, և մենք մտադիր ենք շարունակել այս միտումները նաև հաջորդ տարի», - ավելացրեց Սահակյանը։

Մայիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներում՝ ՀՀԿ-ն ստացել է բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և առավել թվով նախարարական պորտֆելներ։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։ Վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նիստում։

Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթուղթ է ներկայացրել ինը թեկնածու, այդ թվում նաև վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտմեբերի 31-ից մինչև հունվարի 20-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: