486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը մտադիր է ակտիվ երկխոսություն ծավալել երկրի քաղաքացիների հետ
14:55
24 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունների նախօրեին ՀՅԴ-ն մտադիր է ակտիվ երկխոսություն ծավալել երկրի քաղաքացիների հետ, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՅԴ-ից նախագահի թեկնածու, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը։

«Խոսքը գնում է ժողովրդի հետ երկխոսության նոր միջոցի մասին, որը Հայաստանում դեռևս չի կիրառվել։ Այն ենթադրում է ապագա նախագահի և առանձին քաղաքացիների միջև ինքնատիպ հուշագրի ստորագրում», - ասաց Հովհաննիսյանը։

Փաստաթուղթը կպարունակի ինչպես Հովհաննիսյանի թեկնածության օգտին քվեարկող քաղաքացիների սպասումներն ու ձգտումները, այնպես էլ ժողովրդի սպասումների իրականացմանն ուղղված նրա ծրագրերը։

«Մենք պատրաստել ենք փաստաթղթեր, ըստ որոնց ես՝ որպես ապագա նախագահ պարտավորվում են ապահովել մի շարք կարևոր կետերի իրականացումը, այդ թվում նաև իրականացնել սոցիալական փոփոխություններ՝ քաղաքական կայունության պայմաններում, երաշխավորել սոցիալական համերաշխություն, ազատ քաղաքացիների արդար համակարգ, միասնական հայրենիքում միասնական հայություն», - ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որն ինքնակամ կմիանա փաստաթղթին, կստանա հատուկ քարտ և կմիանա կուսակցության պաշտոնական նախընտրական արշավին։

«Մենք պատրաստել ենք 400 հազ. նման փաստաթուղթ, որոնց միջոցով անմիջականորեն կշփվենք քաղաքացիների հետ։ Սա անհատական հարց է, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքը որոշի՝ կմիանա նա այս շարժմանը թե ոչ», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, սա կլինի այն քաղաքականության առաջին քայլը, որը անհրաժեշտ է իրականացնել Հայաստանում։

«Երկրում պետք է արմատախիլ անել հիմնական բարոյական խոչընդոտը՝ նրա զարգացման համար։ Իշխանություններին անհրաժեշտ է դադարել հենվել քաղաքացիների բացասական գծերի վրա, ինչպես օրինակ վախը, ագահությունը, անտարբերությունը, էգոիզմը և հենվել մարդկային արժանապատվության վրա, յուրաքանչյուր քաղաքացու կողմից ընդհանուր բարեկեցության, քաղաքացիական պատասխանատվության կարևորության գիտակցման վրա», - ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ակցիայի արդյունքները կհրապարակվեն պաշտոնական նախընտրական  արշավի մեկնարկից հետո։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։