480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրություններին դաշնակցության մասնակցությունը ձևական չի լինելու. Վահան Հովհաննիսյան
14:16
24 Դեկտեմբերի 2007

2008 թ.-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցությունը ձևական չի լինելու, երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ից նախագահի թեկնածու, ՀՀ ԱԺ-ի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը։

«Մենք վճռական ենք տրամադրված և պայքարելու ենք հաղթանակի համար։ Իսկ այն կարծիքը, թե մենք ընտրություններին մասնակցում ենք այս կամ այն թեկնածուին անուղղակիորեն պաշտպանելու և հետագայում մեր ընտրազանգվածի ձայները նրան փոխանցելու համար, չի համապատասխանում իրականությանը», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, դաշնակցության համագործակցությունն այս կամ այն կուսակցության հետ հնարավոր է նախագահական ընտրություններից հետո, իսկ մինչ այդ փոխգործունեությունը ուղղվելու է միայն արդար ընտրությունների անցկացման ապահովմանը։

«Եթե ես դառնամ նախագահ, ապա, բնականաբար, կհամագործակցեմ Հանրապետական կուսակցության հետ՝ որպես խորհրդարանական ամենախոշոր խմբակցություն, ինչպես նաև այլ կուսակցությունների հետ, որոնց գործունեությունը օգտակար կլինի մեր երկրի համար», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, ՀՅԴ-ի գործունեության անկախության ապացույցն է տարբեր ուժերի պատվերով իրականացված սոցհարցումների ընթացքում կուսակցության վարկանիշի արհեստական իջեցումը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։ Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել ինը թեկնածուներ, որոնց թվում են Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

ԿԸՀ-ն կգրանցի նախագահի թեկնածուներին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։