486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ապրում է ժողովրդավարության զարգացում. ՀՀԿ
17:42
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանն ապրում է ժողովրդավարության զարգացում և 5 տարուց իրավիճակը երկրում կբարեփոխվի, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Ես վստահ եմ, որ ժողովրդավարությունը շարժուն գործընթաց է և ժողովրդավարության զարգացման այս էվոլյուցիոն գործընթացը, որը մենք դիտարկում ենք Հայաստանում, մեզ թույլ կտա արդեն հինգ տարուց տեսնել էլ ավելի ակնահաճո պատկեր»,-նշեց Շարմազանովը ուրբաթ 2007 նախընտրական տարվան նվիրված մամուլի ասուլիսում։

Հայաստանի ժողովրդավարության ձեռքբերումներից մեկն ըստ Շարմազանովի խորհրդարանի 2007թ. մայիսյան ընտրություններն էին։ «Գլխավոր ձեռքբերումն այն է, որ միջազգային դիտորդները և մեր բնակչությունը նշեցին, որ 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրությունները տարբերվում են նախկին բոլոր ընտրություններից»,-հայտարարեց նա։

Այս իմաստով նա մատնանշեց խորհրդարանական ընտրությունների բոլոր բացթողումները նկատի ունենալու և 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն ավելի բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը։

Նրա գնահատականներով, ժողովուրդը հույսը դնում է հավասարակշիռ, արդար իշխանության վրա և ՀՀԿ-ի հաջողության գրավականը դարձել է հենց կուսակցության ղեկավարության քննադատական մոտեցումն իր գործունեության նկատմամբ։

Շարմազանովը հիշեցրեց, որ ընտրություններից անմիջապես հետո ներկայացվեց կառավարության մոտակա հինգ տարիների ծրագիրը, որը հավանության արժանացավ պետական կառույցների և հասարակության կողմից։ Նրա խոսքերով, այս ծրագրում առաջին անգամ որպես առաջնահերթություն առաջ է քաշված Հայաստանի տարածքային զարգացման պահանջը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: