484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշում է Հայաստանի և Թուրքիայի միջև կապերի անբավարար մակարդակը
19:14
19 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նշում է Հայաստանի և Թուրքիայի միջև կապերի անբավարար մակարդակի մասին։

«Կարևորագույն հիմնախնդիրն է, որ կողմերը շատ քիչ կապեր ունեն, չեն հասկանում և չեն վստահում միմյանց։ Եթե նրանց հաջողվեր հաղթահարել այս խոչընդոտները, շատ ավելի հեշտ կլիներ համաձայնություն ձեռք բերել հարաբերությունները հարթելու հարցում»,- չորեքշաբթի Երևանում լրագորղներին հայտարարեց նա՝ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումների շրջանակում։

Սեմնեբին ձեռնպահ մնաց  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները  եվրոպական մյուս երկրների հետ համեմատելուց , նշելով, որ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Եվրոպայի հաշտության օրինակը կարող է օգտակար լինել երկու երկրների համար։

Նրա կարծիքով, Հայաստանը և Թուրքիան պետք է քննարկեն միմյանց միջև առկա հիմնախնդիրները՝ ներառյալ պատմական և սահմանների հարցերը։ «Մենք կարծում ենք, որ այս առումով ցանկացած առաջարկություն կարող է օգտակար լինել և քննարկման արժանի»,- ասաց Սեմնեբին։

Միաժամանակ, նա նշեց, որ երկար տարիների ընթացքում առաջ է քաշվել կապեր հաստատելու մի քանի նախաձեռնություն, սակայն թուրքական կողմի նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ գտնվում է օրակարգի վերջում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվերաբերվեր ԵՄ-ն 1939-1945թթ. իրադարձությունների ուսումնասիրման համար պատմական հանձնաժողով ստեղծելու խնդրանքին, մասնավորապես Հոլոքոստին, Սեմնեբին զուգահեռներ անցկացնելու ցանկություն չհայտնեց, քանի որ «ինչ-որ մեկը հաստատ ճիշտ չի հասկանա»։

«Ցավոք  պատմությունը շարունակվում է, և մենք վերջին տասնամյակների ընթացքում այսպիսի շատ օրինակների վկաներ ենք եղել, մասնավորապես՝ Ռուանդայում, Բոսնիայում և այլ երկրներում»,- ավելացրեց նա։

Դեկտեմբերի 19-20 ՀՀ ԱԺ-ում տեղի են ունենում «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորհրդարանական լսումները։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։

Պաշտոնական Երևանը  ժամանակին մերժել է թուրքական կողմի առաջարկությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, փաստելով, որ հայոց ցեղասպանության փաստն անվիճելի է և քննարկման ենթակա չէ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։