478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
2008թ. հունվարին Երևանում տեղի կունենա Ռամկավար-ազատական կուսակցության համագումարը
16:09
03 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվարին Երևանում տեղի կունենա Ռամկավար-ազատական կուսակցության (լիբերալ-դեմոկրատական կուսակցության) համագումարը, որը առաջինը կլինի «Դաշինք» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունների  ՌԱԿ-ին միանալուց հետո։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ռամկավա-ազատական» կուսակցության առաջնորդ Հարություն Առաքելյանը։

Նրա խոսքով, համագումարի ընթացքում նախատեսվում է ընտրել միավորված կուսակցության առաջնորդ, ինչպես նաև քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցը։

«Հիմա ես չեմ կարող ասել, թե ում ենք առաջադրելու որպես նախագահի թեկնածու, այս և մյուս հարցերը լուծում կստանան համագումարի ընթացքում»,- ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ կուսակցությունների միավորման արդյունքում հնարավոր է, որ ՌԱԿ-ի հայացքներում որոշակի փոփոխություններ տեղի ունենան։ «Միավորման գործընթացի ավարտի հետ կուսակցություն կգան նոր մարդիկ՝ նոր հայացքներով, կսկսեն նոր գործընթացներ, և միայն այդ դեպքում, մենք կկարողանանք հավաքվել միասին և ձևակերպել ընդհանուր կարծիք»,- ասաց նա, ընդգծելով, որ երեք կուսակցությունների միաբանությունը կապ չունի նախագահական ընտրությունների հետ։

«Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունները պետք է միաբանվեն ընդհանուր գաղափարախոսության հիման վրա, նմանատիպ հայացքների շուրջ։ Նոյեմբերի 21-ին, հանգելով այսպիսի եզրակացության, «Դաշինք» կուսակցության ղեկավարությունը միավորվեց ՌԱԿ-ի հետ, իսկ դեկտեմբերի 5-ին, ամենայն հավանականությամբ, այդպիսի որոշում կկայացնի նաև «Ազգային վերածնունդ» կուսակցությունը»,- ասաց Առաքելյանը։

Ռամկավար-ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921թ. և համարվում է հայկական ավանդական երեք կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ի և «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին։

«Դաշինք» կուսակցությունը հիմնադրել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ 2005թ. նոյեմբերին։ Նպատակն էր՝ ստեղծել ժողովրդավարական, իրավական, սոցիալական և հզոր հանրապետություն։ Ռամկավար-ազատական կուսակցությանը միանալու մասին որոշումն ընդունվել էր նոյեմբերի 21-ին՝ «Դաշինքի» համագումարի ժամանակ։

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2005թ.՝ ըննդիմադիր գործիչ Ալբերտ Բազեյանի կողմից, երբ նա 2005թ. սեպտեմբերին հեռացավ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության շարքերից, որտեղ զբաղեցնում էր քաղխորհրդի նախագահի պաշտոնը։ Դեկտեմբերի 5-ին կայանալիք համագումարի ընթացքում կուսակցությունը որոշելու է, մասնավորապես, ՌԱԿ-ին միանալու հարցը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: