480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդը կմասնակցի Հայաստանի նախագահական ընտրություններին
16:32
27 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կմասնակցի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։

Ինչպես հայտարարեց Գեղամյանը երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում, այդ որոշումը կայացվել է կուսակցության ընդլայնված նիստում։

«Իմ համաձայնությունը պայմանավորված է ոչ միայն «ԱՄ» կուսակցության, այլ ողջ հայ ժողովրդի համար պատմական պահով»,-հայտարարեց նա։

Նրա խոսքերով, «Ազգային միաբանությունը» մերժում է թե գործող, թե նախկին իշխանությունների քաղաքականությունը, և թեկնածուներ չի հանդուրժում ոչ իշխանության, ոչ միասնական ընդդիմության կողմից։

Իր հերթին «ԱՄ» կուսակցության նախագահության անդամ Սարգիս Մուրադխանյանը նշեց, որ Գեղամյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված է նաև այն  հանգամանքով, որ ներկայիս և նախորդ իշխանությունների հակամարտությունը կարող է երկրում ցնցում առաջացնել։ Մուրադխանյանի գնահատականներով, Գեղամյանը երկու ճամբարների համար էլ այլընտրանքային քաղաքական թեկնածու է։

«Ազգային միաբանություն» կուսակցությունը հիմնվել է 1997-ին։ 2003-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքել է 8,91% և ստացել 9 պատգամավորական մանդատ։ 2003-ին կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը առաջադրվել է նախագահի պաշտոնում՝ առաջին փուլի արդյունքներով ստանալով ընտրողների ձայների 17,7%-ը։

2007-ի մայիսին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը չհավաքեց խորհրդարան անցնելու համար ընտրողների ձայների անհրաժեշտ թվաքանակ։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։