486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-6
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանի իշխանության գալու դեպքում ՀՀԿ-ն միանշանակ ազդեցություն չի ունենա հասարակության վրա. քաղաքագետ
19:31
23 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության գալու դեպքում ՀՀԿ-ն միանշանակ ազդեցություն չի ունենա հասարակության վրա։ Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայաստանը Շվեյցարիա չէ, բայց և Թուրքմենիա չէ։ Հայաստանում գրեթե երբեք չի եղել բացարձակ միաձույլ իշխանություն»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով, ներկայիս իշխանությունները և ՀՀԿ-ն, մասնավորապես, «միաձույլ ուժ չեն, որը ճնշում է ուրիշներին»։

«Ինչ վերաբերվում է թեժ պահերին, ինչպես օրինակ, ընտրություններին, ապա կուսակցությունը միավորվում է՝ միասնական նպատակը իրականացնելու համար։ Իսկ պետական կառավարման գործընթացում ՀՀԿ-ն տարբեր էլիտար շահախմբերի գիտակցական համախմբան վայր է, որտեղ բոլորը անընդհատ մրցում են իրար միջև»,- ասաց Իսկանդարյանը։

Նա ընդգծեց, որ ընտորւթյունների թեժ շրջանից հետո, նույնիսկ եթե Սարգսյանը գա իշխանության գլուխ, միևնույնն է ՀՀԿ-ն կմնա որպես մի վայր, որտեղ մրցակցում են իշխանության տարբեր սեգմենտներ։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։

Վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում։ Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը տասնամյա լռությունից հետո վերադարձել է քաղաքականություն։ Նրա անձի շուրջ արդեն ձևավորվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինք։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։