483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության շուրջ ՀՀ նախկին նախագահի հայտարարություններն ուղղված են բնակչության որոշակի հատվածի ձայները ստանալուն. քաղաքագետ
17:09
23 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության շուրջ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ուղղված են 2008թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ բնակչության որոշակի հատվածի ձայները ստանալուն։ Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Տեր-Պետրոսյանն օգտագործում է բնակչության որոշակի հատվածի տրամադրությունը, որն արդեն հոգնել է ղարաբաղյան հիմնախնդրից և ցանկանում է դրա շուտափույթ լուծումը։ Իսկ իշխանություններն, ի պատասխան դրան, պետք է աշխատեն նպատակային այլ խմբերի վրա»,- ասաց Իսկանդարյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ երկու խմբերի փոխհարաբերությունների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, իսկ թեկնածուների հայտարարությունները բոլորովին էլ պարտադիր չէ, որ արտացոլեն նրանց իրական մոտեցումները տվյալ խնդրի վերաբերյալ։

Իր հերթին, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հայացքները Ղարաբաղի վերաբերյալ, բոլորին հայտնի են, և հենց դրանց հետևանքով էր, որ իր ժամանակին Տեր-Պետրոսյանը զրկվեց իշխանությունից։

«Եթե մեր մրցակիցներն ասում են, որ Ղարաբաղի հանձնումից հետո մենք կսկսենք ավելի լավ ապրել՝ դա ճիշտ չէ»,- հայտարարեց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ Ղարաբաղի հարցը փաստացիորեն լուծված է։ «Մենք ունենք ազատագրված տարածքներ, սահմանը գծված է, դրանից այն կողմ հայկական կողմը ուրիշ փոխզիջումների չի գնա։ Մենք պետք է ապահովենք Հայաստանի և Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանը և ղարաբաղցի հայերի անվտանգությունը»,- ասաց պատգամավորը։

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքին իր ելույթի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի ոչ մի նախագահ չի կարող վաճառել Ղարաբաղն այն պատճառով, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշում է նրա ժողովուրդը, այլ ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, ինչպես նաև ընդգծեց, որ «այսօր անհրաժեշտ է ստատուս-քվոյի պահպանման փիլիսոփայությունից անցնել հիմնախնդրի լուծման փիլիսոփայությանը»։ Առաջին նախագահը նաև կարծում է, որ պետք չէ վախենալ փոխզիջումներից, քանի որ միայն այդ դեպքում է հնաարվոր հիմնախնդրի արդյունավետ լուծումը։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։

Վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում։ Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը տասնամյա լռությունից հետո վերադարձել է քաղաքականություն։ Նրա անձի շուրջ արդեն ձևավորվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինք։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։