482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ պայքարը հիմնականում կծավալվի վարչապետի և նախկին նախագահի միջև. քաղաքագետ
16:03
23 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի 2008թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ պայքարը հիմնականում կծավալվի վարչապետ Սերժ Սարգսյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։ Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ընտրարշավը դեռևս չի մեկնարկել, բայց ակնհայտ է, որ երկու թեկնածուների ուժերն էլ միանգամայն տարբեր են։ Նախկին նախագահի ուժը՝ նրա հրապարակային քաղաքականության մեջ է, և պարզ է, որ նա այդ փաստը կօգտագործի»,- ասաց քաղաքագետը։

Նրա կարծիքով, այս առումով ՀՀԿ-ն ներկա դրությամբ պարտվում է հիմնական մրցակցի քաղաքականությանը։ «ՀՀԿ-ն դեռևս պարտվում է։ Սակայն դա չի նշանակում, որ այդպես կլինի նաև հետագայում։ Երբ սկսվի նախընտրական քարոզարշավը, ամեն ինչ կարող է փոխվել»,- կարծում է Իսկանդարյանը։

Ըստ նրա, իրադարձությունների նմանատիպ զարգացման համար գործում են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ։ «Հանրապետականների ուժը՝ նրանց վարչական ներուժի մեջ է, վարչարարության, և սա օբյեկտիվ է, քանի որ ՀՀԿ-ն իշխող կուսակցոթւյունն է։ Կա նաև սուբյեկտիվ պատճառը՝ Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը տարբեր մարդիկ են, տարբեր մոտեցումներով»,- ասաց Իսկանդարյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ ընտրություններին անպայման մասնակցելու են նաև մյուս թեկնածուները գոնե այն բանի համար, որ տանեն հակառակորդի ձայները, ընդսմին՝ նման քաղաքականության կարող են դիմել երկու հիմնական թեկնծաուների թիմերն էլ։

Դրա հետ մեկտեղ, Իսկանդարյանն ընդգծեց, որ այս տեխնոլոգիայի իրագործման համար հարկավոր է անհրաժեշտ որակավորում ունենալ և ընդգրկել համապատասխան մասնագետների։

«Դա ամենևին էլ դժվար չէ, այդ փորձագետներին կարելի է հրավիրել նաև արտասահմանից, սակայն շատ կարևոր է ճիշտ իրագործել այս գործողությունը, որպեսզի այն չվնասի հենց կազմակերպիչ-կուսակցությանը»,- ասաց Իսկանդարյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։

Վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում։ Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը տասնամյա լռությունից հետո վերադարձել է քաղաքականություն։ Նրա անձի շուրջ արդեն ձևավորվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինք։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։