483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահն այնքան լավ տեղյակ չի երկրում տիրող իրավիճակին. պատգամավոր
18:01
19 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաջատեղյակ չէ երկրում տիրող իրավիճակին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Վերջին հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանի ելույթները լի են սխալներով և հայտնի փաստերի խեղաթյուրումներով, ինչը կարող է լինել անտեղյակության  հետևանք, պատահական սխալ կամ էլ միտումնավոր կերպով հասարակությանը մոլորեցնելու ցանկություն»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով, իր երկրում տիրող դրության մասին վատ տեղեկացված և պատմությանը անծանոթ մարդը չի կարող դառնալ նրա նախագահը։

Մասնավորապես, Աշոտյանի խոսքով, առաջին նախագահը սխալ է ներկայացրել Ղարաբաղի պատերազմի սկսման ամսաթիվը և երկրում էներգետիկական ճգնաժամի ժամանակահատվածը։

«Պատերազմը Ղարաբաղում սկսել է ոչ թե 1992թ., ինչպես ասաց Տեր-Պետրոսյանը, այլ շատ ավելի շուտ, և հայկական ուժերի կողմից Շուշիի գրավումը չի եղել սկիզբը»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում էներգետիկ ճգնաժամը տևել է ոչ թե մինչև 1994թ., ինչպես նշեց նախկին նախագահը, այլ մինչև 1996թ., և ամենևին էլ պայմանավորված չէր ղարաբաղյան պատերազմով։

«Այսօր գործող վարչապետ Սերժ Սարգսյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, նա շատ ավելի լավ  է պատկերացնում Հայաստանի ներկայիս դրությունը և ապագան, քան Տեր-Պետրոսյանը։ Դրա համար էլ, կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ հիանալի հասկանում է, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը»,- ավելացրեց պատգամավորը։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։ Վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում։

Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը տասնամյա լռությունից հետո վերադարձել է քաղաքականություն։ Նրա անձի շուրջ արդեն ձևավորվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինք։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: