487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ դիտորդների լիազորությունների սահմանափակումը ազդեցություն չի ունենա ՀՀ նախագահական ընտրությունների վրա. պատգամավոր
17:27
19 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ դիտորդների լիազորությունների սահմանափակումն ազդեցություն չի ունենա ՀՀ նախագահական ընտրությունների վրա, որոնք տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների թիվը Հայաստանում երբեք էլ մեծաթիվ չի եղել»,- ասաց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ թեև միջազգային կազմակերպությունների կարծիքները շատ կարևոր են Հայաստանի համար, այնուամենայնիվ, առաջնայինը հայ ժողովրդի դիրքորոշումն է ընտրությունների նկատմամբ։

«Մեզ համար առավել կարևոր է, որպեսզի ընտրությունների օրինականությունը ճանաչվի երկրի ներսում, քանի որ հայ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և նրա կարծիքը մեզ համար առաջին տեղում է»,- ասաց Աշոտյանը։

Բացի այդ, նա նշեց, որ մինչ այժմ ժողովուրդը դեմ չի արտահայտվել ընտրությունների արդյունքներին, ինչը խոսում է դրանց օրինականության մասին։

«ԵԱՀԿ դիտորդների լիազորությունների սահմանափակման մասին առաջարկության հեղինակը Ռուսաստանն էր, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Մենք աջակցում ենք մեր գործընկերոջ առաջարկությունները, հույս ունենալով, որ պետք եկած ժամանակ Ռուսաստանը նույնպես կաջակցի մեր նախաձեռնությունները»,- ասաց պատգամավորը։

Աշոտյանի խոսքով, չնայած այս ամենին, ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի Ռուսաստանի պետդումայի ընտրությունների ժամանակ, և միակ կառույցը, որը հրաժարվել է այդ ֆունկցիայից՝ ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակն է (ԺՄԻԳ)։

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը չհրաժարվեց կատարել իր առաքելությունը, և ես, որպես ԱՊՀ միակ ներկայացուցիչ, նոյեմբերի 29-ին մեկնելու եմ Ռուսաստան՝ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար։

Ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները սահմանափակելու առաջարկությամբ Մոսկվան հանդես եկավ Լիսաբոնում, հոկտեմբերի 26-ին՝ Ռուսաստան-Եվրոմիություն գագաթնաժողովի ժամանակ։ Փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել էր Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանությունների միջև։

Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերահսկեն կազմակերպության բոլոր անդամ-երկրներում ընթացող ընտրությունները՝ առանց դասակարգումների։ ԵԱՀԿ երկրների կողմից այս փաստաթղթի ընդունման դեպքում, ԱՊՀ երկրներ առաքվելու են ոչ մեծ առաքելություններ՝ 400-600 մարդուց բաղկացած, իսկ ընդունված նորմով՝ մոտ 50 դիտորդներ։

Փաստաթուղթը նաև խորհուրդ է տալիս ԵԱՀԿ դիտորդներին ձեռնպահ մնալ ընտրություններին գնահատական տալուց մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը։ ԱՊՀ երկրների առաջարկությունը նաև ենթադրում է, որ դիտորդների եզրակացությունները ուղարկվելու են ԵԱՀԿ մշտական հանձնաժողով, որտեղ էլ կընդունվի ընտրությունների գնահատման վերջնական որոշումը։ Միաժամանակ, ԵԱՀԿ մշտական հանձնաժողովում ցանկացած երկիր կարող է վետո դնել այդ որոշման վրա, ինչը էականորեն սահմանափակում է դիտորդների առաքելոթւյան հնարավորությունները։

Նախատեսվում է, որ փաստաթուղթը քննարկվելու է նոյեմբերի 30-ին՝ ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ընթացքում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։