484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ապագա նախագահը պետք է հակակշիռ լինի իշխանություններին. ԱԺԿ առաջնորդ
14:42
18 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ապագա նախագահը պետք է հակակշիռ լինի խորհրդարանական իշխանություններին։ Հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքն արտահայտեց ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով, իշխող ՀՀԿ կուսակցության թեկնածուի գալը իշխանության գլուխ ողջ իշխանությունը կկենտրոնացնի մի ձեռքում։

«Հիմա դժվար է խոսել իշխանափոխության մասին, քանի որ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված էր արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ընդդիմությունը չպետք է միավորի իր ուժերը և ներկայացնի միասնական թեկնածուի, ինչը կմեծացներ նրա շանսերը»,- ասաց Շ. Քոչարյանը։

Նա նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց ժամանակ տեղի կունենա ոչ թե անհատների պայքար, այլ կբարձրացվեն կոնկրետ հարցեր և կառաջարկվեն կոնկրետ պատասխաններ։

«Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, մեզ պետք են համակարգի փոփոխություններ, անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը։ Իսկ մեր քաղաքական գործիչների բոլոր ջանքերն ուղղված են ոչ թե այս հարցերի լուծման կապակցությամբ տրվող խոստումներին, այլ ժողովրդի այս կամ այն կոնկրետ թեկնածուի հանդեպ վերաբերմունքի ձևավորմանը»,- ասաց ԱԺԿ առաջնորդը։

Միաժամանակ, նա նշեց, որ նախկին իշխանությունները չեն կարող այլընտրանք հանդիսանալ ներկայիս իշխանություններին, և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը Հայաստանի ներքին քաղաքականությունն ավելի արդյունավետ չի դարձնի։

Այս համատեքստում Շ. Քոչարյանն ասաց, որ թեև ընդդիմությունը հեռու է կատարյալ լինելուց, բայց նրա շարքերից ընտրված նախագահի քաղաքականությունը կարող է ավելի արդյունավետ դառնալ։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։