484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը կշարունակի խորհրդակցությունները Հայաստանի քաղաքական ուժերի հետ
17:17
05 Հոկտեմբերի 2007

Դաշնակցությունը կշարունակի խորհրդակցությունները Հայաստանի քաղաքական ուժերի հետ, հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը։

Նա նշեց, որ Դաշնակցությունը հենց սկզբից պայմանավորվել է  իշխող կոալիցիայի անդամների հետ այն մասին, որ ինքնուրույն քաղաքական գործունեություն է վարելու։

«Այդ պատճառով այն, որ մենք տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ենք ունենում չպետք է ոչ մեկին զարմացնի»,-ասաց նա։ Այդ կապակցությամբ պատգամավորը նկատեց, որ ՀՅԴ-ն հանդիպել է ՀՀՇ-ի և Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ մոռանալով նախկին խնդիրները։

«Մեզ համար միշտ առաջնային է եղել պետության շահը, և մենք մեր զգացմունքներից վեր ելանք հանուն երկրի ապագա զարգացման»,-ասաց նա։

Շահբազյանը նկատեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը հանգիստ են վերաբերվել ՀՅԴ-ի հանդիպմանը ՀՀՇ անդամների հետ ։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ հանդիպել են նրան և ԱԳՆ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին։

Հանդիպման ժամանակ զրուցակցները քննարկել են երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի և 2008-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցերը՝ կարևորելով այս փուլում գաղափարա-քաղաքական բանավեճի անհրաժեշտությունը։

1994-ին Հայաստանի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց Դաշնակցության գործունեությունը։ Բանտարկվեցին կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և Վահան Հովհաննիսյանը, փակվեցին կուսակցական թերթերը։ Կուսակցության գործունեության արգելքը վերացվեց 1998-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։

2007-ի հունիսի 6-ին ՀՅԴ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեց քաղաքական կոալիցիայի հետ (Հայաստանի հանրապետական կուսակցություն և «Բարգավաճ Հայաստան»)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։