478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
Արտաշես Գեղամյանը դեռևս չի կողմնորոշվել Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձևաչափի հարցում
18:19
03 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը դեռևս չի որոշել, առաջադրելու է իր թեկնածությունը Հայաստանի նախագահական ընտրություններում, թե՞ աջակցելու է այլ քաղաքական ուժի։

 Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Գեղամյանը, ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքանով նրա համար նպատակահարմար կլինի առաջադրել նախագահի իր թեկնածությունը իր ծրագրային հարցերով։

«Հարցն այն է, թե նպատակահարմար կհամարե՞նք արդյոք, որպեսզի այդ հարցերով ես ելույթ ունենամ որպես կուսակցության թեկնածու, թե՞ կաջակցենք այլ թեկնածուի»,-ասաց Գեղամյանը։

Գեղամյանը նշեց, որ եթե ինքը չառաջադրվի, ապա կաջակցի այն քաղաքական ուժին, որը հանդես կգա կուսակցությանն առավել մոտ ծրագրերով, կամ որպես գործունեության հիմք կընդունի իր «Հակաճգնաժամային ծրագիրը»։

Նա չի բացառում, որ նման թեկնածու կարող է լինել և Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, եթե վերջինս որպես իր գործունեության հիմք ընդունի հակաճգնաժամային ծրագրի իրագործումը։

 «Ազգային միաբանություն» կուսակցությունը հիմնադրվել է 1997թ.-ին։ 2003թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքել է 8,91% և ստացել  9 պատգամավորական մանդատ։ 2003թ.-ին Գեղամյանն առաջադրվեց նախագահական ընտրություններում, առաջին փուլի արդյունքներով ստացավ ընտրողների ձայների 17,7%-ը և գրավեց երրորդ տեղը։

2007թ. մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը չհավաքեց ընտրողների ձայների անհրաժեշտ քանակը՝ խորհրդարան անցնելու համար։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի առաջին կեսին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: