481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանի որպես ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրման հարցը կլուծվի մինչև հոկտեմբերի 25-ը. կուսակցության առաջնորդ
17:47
03 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որպես նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հարցը կլուծվի մինչև հոկտեմբերի 25-ը։ Չորեքշաբթի Երևանում լրագրողներին այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։

«Առաջին նախագահի համախոհները վերջին տասը տարիների ընթացքում նրա անձի շուրջը շատ դրական աուրա են ստեղծել, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու, որքան էլ տարօրինակ է, կախված կլինի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գալիք պաշտոնական այցերից»,- ասաց Գեղամյանը։

Նրա խոսքերով, մինչև ամսվա վերջը վարչապետը մի քանի այցեր կկատարի, որոնք վերջակետ կդնեն Լևոն Տեր-Պետրոսյանի որպես նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հարցում։

Մասնավորապես, ամեն ինչ պայմանավորված կլինի ղարաբաղյան հակամարտության հարցի վերաբերյալ առաջատար եվրոպական երկրների դիրքորոշումներից։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է արդեն ավելի քան 14 տարի, դրա ակտիվ մասնակիցներից են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ, և այն հանգամանքը, որ գործընթացը չանցավ ռազմական գործողությունների փուլ, նշանակում է, որ այս բոլոր երեք երկրներն էլ այսպես, թե այնպես արդեն ընդունել են Ղարաբղի ստատուս-քվոն (գոյություն ունեցող վիճակը)»,- ասաց Գեղամյանը։

Նրա կարծիքով, հաշվի առնելով վերոնշվածը, կարող են տեղի ունենալ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք էլ վերջ կդնեն Լևոն Տեր-Պետրոսյանի որպես նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման կամ չառաջադրման հարցում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: