486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է համագործակցեն ղարաբաղյան խնդրի լուծման համար. կուսակցության առաջնորդ
11:43
01 Հոկտեմբերի 2007

Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է համագործակցեն ղարաբաղյան խնդրի լուծման համար, շաբաթ օրը տեղի ունեցած «Ազգային միաբանություն» Հայաստանի ընդդիմադիր կուսակցության համաժողովի  ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը։

«Երկրում անհրաժեշտ է բացառել այս հարցի շուրջ առաջացած տարաձայնությունները։ Մենք բոլորս՝ իշխանամետ և ընդդիմադիր կուսակցություներս ընդհանուր ջանքերով պետք է որոնեք այդ խնդրի լուծման ճանապարհները, այլ ոչ թե սպեկուլիացիայի ենթարկենք այն», - ասաց Ա. Գեղամյանը։

Նա նշեց, որ հայ քաղաքական գործիչների շրջանակում ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցող «գզվռտոցը» ձեռնտու է Ադրբեջանին։

 «Մի կողմից մեր հակառակորդները գովում են իրենց համար շահավետ հայտարարություններով ելույթ ունեցող հայ քաղաքական գործիչներին, իսկ մյուս կողմից մեր ժողովուրդը կորցնում է խնդրի բարեհաջող լուծման հույսը», - ասաց Ա. Գեղամյանը։

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդի խոսքերով՝ քաղաքական գործիչների շրջանում չպետք է լինի անձնական տարաձայնություն, որը կխանգարի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համատեղ և առավել արդյունավետ լուծմանը։

 «Մենք բավականին շատ արտաքին թշնամիներ ունենք, և անհրաժեշտություն չկա փնտրել դրանց երկրի ներսում։ Ես իմ կողմից միշտ պատրաստ եմ կիսվել իմ գաղափարներով իշխանությունների հետ, որոնք շատ հարցերում կարող են օգտակար լինել երկրի համար», - ասաց Ա. Գեղամյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: