484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մեկ թեկնածուի շուրջ ընդդիմության միավորումը նախագահական ընտրություններում ավելի մեծ շանսեր կընձեռի.«Ազգային վերածննդի» առաջնորդ
20:23
20 Սեպտեմբերի 2007

 Մեկ թեկնածուի շուրջ ընդդիմության միավորումը նախագահական ընտրություններում ավելի մեծ շանսեր կընձեռի։ Այս կարծիքը հինգշաբթի մամուլի ասուլիսում Երևանում հայտնեց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին ԱԺ պատգամավոր Ալբերտ Բազեյանը։

Նրա խոսքերով, ընդդիմության միավորումը մեկ թեկնածուի շուրջ կակտիվացնի քաղաքական պայքարը։

«Իհարկե, իշխանամետ թեկնածուն ավելի շատ շանսեր կունենա, վարչական, ֆինանսական պաշարների և ընտրատեղամասերում անդամների մեծ թվի պատճառով, բայց ընդդիմությունը կարող է հաղթել իր գաղափարախոսությամբ»,-ասաց Բազեյանը։

Նա նշեց, որ սթափ է գնահատում իրավիճակը և մտադիր չէ հենց այնպես առաջադրվել նախագահի պաշտոնում։ «Մինչև տարեվերջ նիստ կանցկացվի, որտեղ կորոշվի կուսակցության ընտրություններին մասնակցելու ձևաչափը և հետագա ճակատագիրը»,-ասաց նա։

Բազեյանը հայտնեց, որ կառույցի ներսում որոշակի տարաձայնություններ կան, ինչի արդյունքում մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե իբր ինքը հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Նա նշեց նաև, որ հիմա հնարավոր միավորման շուրջ բանակցություններ են տարվում «Դաշինք» և «Ռամկավար-ազատական» կուսակցությունների հետ, չնայած գաղափարախոսությամբ «Ազգային վերածնունդ» կուսակցությանն ավելի մոտ է «Դաշինքը»։

Ալբերտ Բազեյանը «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծել է 2005-ին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալուց հետո, որտեղ գրավում էր քաղխորհրդի նախագահի պաշտոնը։

1993-1994թթ. Ալբերտ Բազեյանը զբաղեցրել է Հայաստանի ՊՆ վարչության ղեկավարի պաշտոնը։ 1997-ին վերընտրվել է «Երկրապահ» կամավորականների խորհրդի ղեկավարության նախագահի տեղակալի պաշտոնում։

1996-1999թթ. եղել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, 1999-2000թթ.՝ Երևանի քաղաքապետ։ Պատգամավոր է եղել 1999-2003թթ. և 2003-2007թթ.։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: