477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի միացյալ աշխատավորական կուսակցության ղեկավարը մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում
16:23
20 Սեպտեմբերի 2007

Միացյալ աշխատավորական կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2008-ի նախագահական ընտրություններում։

«ՄԱԿ-ը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է զուսպ լինեն և դրանց արդյունքները չպիտի ազդեն ոչ մեր հասարակության ներքին կայունության, ոչ աշխարհում մեր երկրի վարկանիշի վրա»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց Արսենյանը։

Նրա խոսքերով, նկատի ունենալով այն, որ ՄԱԿ-ի օգտին իրենց ձայնն են տվել 60 հազ. ընտրողներ, և, որ կուսակցության ղեկավարի վարկանիշը միշտ ավելի բարձր է լինում, քան ողջ կուսակցության վարկանիշը, համակիրների այդ քանակը բավարար չէ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

Արսենյանը նշեց, որ երկրի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՄԱԿ-ն իր դիրքորոշումները կներկայացնի, երբ հայտնի կդառնա նախագահի թեկնածուների վերջնական կազմը և նրանց նախընտրական ծրագրերը։

«Մենք կաջակցենք այն թեկնածուին, որը կներկայացնի ազատականության սկզբունքների վրա հիմնված ծրագիր, որը միտված կլինի երկրի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված բարեփոխումների իրագործմանը»,-ընգծեց նա, հավելելով, որ ծրագրի մեջ պիտի ներմուծվեն կրթական և ժողովրդագրական ոլորտներին վերաբերող նպատակներ։

Միևնույն ժամանակ կուսակցության ղեկավարը հավելեց, որ յուրաքանչյուր թեկնածու, որի ծրագիրը կունենա սոցիալիստական ուղղվածություն, չի ստանա ՄԱԿ-ի աջակցությունը։

Միացյալ աշխատավորական կուսակցությունը ստեղծվել է Հայաստանում 2002-ի սեպտեմբերին։ Կուսակցությունն ունի ավելի քան 20 հազ. անդամ և 41 մասնաճյուղ երկրի բոլոր մարզերում։ ՄԱԿ-ի համամասնական կազմի մեջ է մտնում կուսակցության 77 անդամ։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ին։ Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտնել են իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների մի քանի առաջնորդներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: