483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԺԿ-ն կողմ է ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրմանը նախագահական ընտրություններում. կուսակցության քարտուղար
14:57
19 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժողովրդական ընդդիմադիր կուսակցությունը (ՀԺԿ) կողմ է ընդդիմության կողմից 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀԺԿ խորհրդի քարտուղար Գրիգոր Հարությունյանը։

«ՀԺԿ-ն ունի ընտրություններին ինքնուրույն մասնակցելու փորձ, սակայն, հաշվի առնելով երկրում ստեղծված դրությունը, մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլիներ միավորվել»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքերով, ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ։ «Երկիրն այնպիսի դրության մեջ է գտնվում, որ հիմա փառասիրության ժամանակը չէ»,- նշեց նա։

Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հնարավոր առաջադրումը գալիք ընտրություններում՝ ՀԺԿ խորհրդի քարտուղարը նշեց, որ առաջին նախագահը քաղաքական մեծ փորձ ունի, որը կարող է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման հիմնական գործոնը դառնալ։

«Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հնարավոր առաջադրման հետ կապված դեռևս վաղ է մեկնաբանություներ անել, քանի որ ինքը Տեր-Պետրոսյանն այդ մասին չի խոսում»,- նշեց Հարությունյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. առաջին կեսին։

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հիմնադրվել է 1998թ. ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանի կողմից, որին գնդակահարեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։ Դրանից հետո կուսակցությունը գլխավորում է նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։

Կուսակցությունն ունի 53 տեղական ստորաբաժանում և 947 սկզբնական կազմակերպություն։ Կուսակցության շարքերում 29 932 մարդ կա։ 2003թ. Ստեփան Դեմիրճյանը հավակնում էր նախագահի պաշտոնին, սակայն երկրորդ փուլում նա իր դիրքերը զիջեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հավաքելով ձայների 32,5 տոկոսը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։