483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը մտադիր է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել Հաայստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
15:58
14 Սեպտեմբերի 2007

Հայաստանի կառավարությունը մտադիր է խորհրդարանի քննարկկմանը ներկայացնել Հաայստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը։

Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ իշխանությունները պատասխանատվությամբ են մոտենում 2008-ի սկզբին կայանալիք ընտրություններին, ինչը պայմանավորված է ոչ միայն իշխանության կողմից թեկնածուի նախապատրաստմամբ, այլ նաև երկրում համապատասխան բարենպաստ հասարակաքաղաքական մթնոլորտի ստեղծմամբ։

«Մասնավորապես, անհրաժեշտ է լիարժեքորեն ապահովել բարեփոխումների գործընթացը, որն ընթանում է երկրում վերջին տարիներին, և լուծել ընտրական օրենսգրքի հարցը ելնելով ընտրական բացթողումներին վերաբերող տեղի դիտորդների առաջարկություններից և միջազգային փորձագետների համապատասխան դիտողություններից»,-ասաց Աշոտյանը։

Նրա խոսքերով, ԸՕ բարեփոխումն ավելի մեծ իրավական հիմք կընձեռի 2008-ի նախագահական ընտրությունները իրավական պետությանն արժանի մակարդակով անցկացնելու համար։

«Այսպիսին է կառավարության ռազմավարությունը, քանի որ հենց այն է պատասխանատու երկրում քաղաքական գործընթացների օրինականության համար, ինչից հետո արդեն հնարավոր կլինի լուծել սեփական հարցերը, մասնավորապես, ապահովել սեփական թեկնածուի հաղթանակը ընտրություններում»,-ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի արդեն ԱԺ հաջորդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերին։

2006-ի դեկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։ Փոփոխությունների արդյունքում ԿԸՀ  ընտրողների ցուցակների ներկայացման ժամկետը ընտրությունների սկսվելուց առաջ 180 օրից կրճատվել է մինչև 41-ը, ոստիկաններին իրավունք է տրվել քվեարկել իրենց ծառայողական պարտականությունների կատարման վայրում։ Փոփոխվել են նաև ընտրատարածքների ձևավորման ժամկետները։ Այսուհետև հանձնաժողովները սկսում են ձևավորվել ընտրություններից 19 օր առաջ և ավարտում են ձևավորումը եռօրյա ժամկետում։

Բացի այդ, Հայաստանի ԸՕ 6-րդ հոդվածում նոր խմբագրում է մտցվել։ Այժմ քվեարկությունը գաղտնի է և ընտրողի համար ընտրության գաղտնիությունը ոչ միայն նրա իրավունքն է, այլ նաև պարտականությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։